Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Վալյադոլիդին» և հաղթեց նվազագույն հաշվով։
81-րդ րոպեին Դիեգո Կոստայի փոխանցումից հետո աչքի ընկավ Վիտոլոն։
«Աթլետիկոն» 52 միավորով հավասարվեց «Սևիլիային»՝ գոլերի տարբերությամբ բարձրանալով երրորդ տեղ։ «Վալյադոլիդը» 15-րդն է՝ 33 միավոր։
Իսպանիայի առաջնության առաջատարը «Բարսելոնան» է՝ 65 միավորով: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է՝ 62 միավորով, որը, սակայն, մեկ պաղ պակաս է անցկացրել: