Սա էլ ամբողջական տարբերակը։ Կարծում եմ՝ հասկանալի պատճառով մի փոքր էմոցիոնալ է ստացվել։ Դիտեք ու իմացեք՝ ինչքան անհուսալի ու ոչ վստահելի գործընկեր են այս իշխանությունները։ Ինչ է թույլ տվել ու ինչին ասել ոչ Վենետիկի հանձնաժողովը։
Հ.Գ. Երկու օր է իմքայլական քարոզչամեքենայի լռությունը շատ խոսուն է... Անկախ նրանից որ հրապարակված չէ կարծիքը՝ այն քվեարկված է ու վերջնական ու իշխանությունները դա ունեն:
Առանձին խելքից պատուհաս «օրենսդրուհիների» մեկնաբանությունները հաշիվ չեն։ ՍԴ փոփոխությունների համահեղինակ իրավական մտքի «ռահվիրաներին» առաջարկում եմ նույն էնտուզիազմով կոկորդ պատռել, ինչ որ անում էին «օլիգարխիկ ռեժիմի» տապալման մասին նույն հանձնաժողովի նախագահի կարծիքը լսելուց։
Ի վերջո ՍԴ խնդրի ու ձեր գործելաոճի մասին տեսակետը ոչ թե միայն նրա նախագահի, այլ ողջ հանձնաժողովի դիրքորոշումն է։