f

Անկախ

Մի վարկաբեկեք ՄԻՊ կառույցն ու նրա ղեկավարին


Միշտ ձեռնպահ եմ մնացել Հայաստանի տարբեր ժամանակների Մարդու իրավունքների պաշտպաններին քննադատելուց՝ հասկանալով, որ հայկական իրականության մեջ նրանք գործել են հնարավորինի սահմաններում։ Սակայն, երբ իշխանությունները չեն հանդուրժել, նույնիսկ այդ հնարավորի սահմաններում քննադատությունը և հարձակումներ են գործել պաշտպանների նկատմամբ, ապա փորձել եմ հրապարակային նրանց աջակցել։

Հիշեցում․ գործող իշխանությունների կողմից կոշտ քննադատությունների են արժանացել և՛ Լարիսա Ալավերդյանը, և՛ Արմեն Հարությունյանը, և՛ Կարեն Անդրեասյանը, այսօր էլ Արման Թաթոյանը (հիշենք վերջերս ԱԺ-ում իմքայլականների «հերոսական» հարձակումները)։ Երկար ժամանակ մտածում էի, արձագանքե՞լ օրեր առաջ, Արման Թաթոյանի նկատմամբ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի կողմից հարձակումներին, թե՞ ոչ։

Երկմտելու պատճառը երկար տարիներ վերջինիս հետ ջերմ հարաբերություններն են եղել։ Սակայն երբ պատահականորեն համընկավ Արման Թաթոյանի դեմ նաև ադրբեջանական (ժողովրդի՞) հարձակումները նույնպես, որոշեցի չլռել։ Այսպես, ամեն ինչ սկսվեց վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կապակցությամբ։

Մի կողմ թողնենք այն լուտանքներն ու հայհոյանքները, որ տեղացին դատավորի հասցեին։ Չհիշեցնեմ նաև մեր մի շարք իրավաբան, փաստաբան, իրավապաշտպան (թե՞ իշխանապաշտպան), հասարակական, քաղաքական՝ իրավական պետություն, ԵԽ ՄԻ կոնվենցիա, ՄԻԵԴ նախադեպային որոշումների «գիտակ, գերազանցիկ» գործիչներին, որ այդ նույն նորմերով, նույնիսկ ամենածանր հանցագործության մեջ մեղադրվողի հանդեպ պարտադիր չէ խափանման միջոց, որպես կալանք կիրառելը և որ դատավոր Նիկողոսյանը Քոչարյանի նկատմամբ դատավճիռ չի կայացրել։ Եվ նրանք համբերություն չունեն հետևելու բուն դատական ընթացքին, որպես արդար դատավարություն, որ հետո եզրահանգումներ անեն։ Եվ հերթական անգամ այս երգչախմբին միացավ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, հրապարակելով Արսեն Նիկողոսյանի, Ռուբեն Մելիքյանի և նրա մանկահասակ որդու լուսանկարը՝ այն համեմելով «խորը, տրամաբանական, պատճառահետևանքային» վերլուծությամբ։

Սրան արձագանքեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, բավականին զուսպ, քաղաքակիրթ քննադատությամբ․ «Բացարձակ մերժելի երևույթ է, երբ մանկահասակ երեխայի նկարն օգտագործելով՝ երկրի Հանրային խորհրդի նախագահն անում է այնպիսի գրառում, որով երեխային դարձնում է ատելության թիրախ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվող արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանությունները չեն հեռացվում»:

Սրան արդեն հետևեցին Ստյոպա Սաֆարյանի շարունակական հարձակումները Արման Թաթոյանի դեմ։

1.«Ուղղակի երիցս ճիշտ է, որ ամբողջ կյանքում եղել և մնում եք մարդու իրավունքների կիսապաշտպան, ինչպես ժողովուրդն է կատակում, ու մենք չենք մոռացել ու մոռանում դատական իշխանությունը ոչնչացնելու, մարդու իրավունքների զանգվածային խախտումները ջրելու գործում ձեր «համեստ» դերակատարումը»։

Կուզենայի պարոն Սաֆարյանին հիշեցնել, որ «կիսապաշտպան» որակումն իր գյուտը չի։ Դեռևս 2004թ․ «ադրբեջանասեր» Գեորգի Վանյանն այդպես անվանարկեց առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին, որի հետ դուք 2007թ․ «Ժառանգության» ցուցակով ընտրվեցիք պատգամավոր։ Ինչ վերաբերում է նախկինում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, ապա կուզենայի ընթերցողներին իրազեկել նախորդ տարիներին Արման Թաթոյանի և ՄԻՊ աշխատակազմի գործունեության մասին։

2016թ․ «Սասնա Ծռերին» տասնյակ, գուցե հարյուրավոր աջակիցներ ձերբակալվում և տարվում էին տարբեր ոստիկանական բաժիններ։ ՄԻՊ աշխատակիցները և անձամբ Արման Թաթոյանը 24-ժամյա ռեժիմով աշխատում էին, այցելելով բաժիններ, հաճախ կարողանալով ազատել ձերբակալվածներին։ Քանի , քանի դեպքեր են եղել, որ անհայտացածների ընկերները, հարազատներն ինձ են դիմել աջակցության ակնկալիքով, այդ թվում ճանաչված գործիչների։

Գիշերվա ուշ ժամերին զանգահարում էի Արման Թաթոյանին, և նա շատ օպերատիվ կերպով տեղեկանում և տեղեկացնում էր անձի գտնվելու վայրը, ուղարկում իր աշխատակիցներին, ես էլ իմ հերթին փաստաբաններին։ Նույն ռեժիմով էր աշխատում նաև ՄԻՊ-ը 2018թ․ ապրիլ-մայիսյան դեպքերի ժամանակ։ Ցանկացած բռնության, ձերբակալման դեպքերում նույնպես կապվում էի Արման Թաթոյանի հետ և շատ դեպքերում հարցը լուծվում էր։

Բերեմ մեկ օրինակ․ ինձ դիմեցին, որ Արզնիից Երևան Թումո է եկել մի երիտասարդ, մասնակցել հանրահավաքներին և նրա ու նրա ընտանիքի նկատմամբ սկսվել են հետապնդումներ։ Զանգահարեցի Արման Թաթոյանին և ժամերի ընթացքում հարցը լուծվեց։

Բա՞, պարոն Սաֆարյան, այդ օրերին, երբ դուք հայտարարում էիք, որ շարժումն օրակարգ չունի և դասավանդում էիք ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում, ՄԻՊ-ը զօր ու գիշեր աշխատում էր։

2.«Հարգելի Ռեգինա, ցավոք մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը վեր է ածվել Միշիկի/միշիկականների իրավունքի պաշտպանի։ Ինչպես ինքը կասեր՝ բացարձակ անընդունելի է, որ հարկատուների փողերից աստղաբաշխական աշխատավարձ ստացող պաշտոնյան այդպես վարկաբեկում է այդ ինստիտուտը՝ այն ծառայեցնելով բացառապես իրեն նշանակած խմբակի ու յուրայինների շահերին, բայց կգա այն օրը, երբ Հայաստանը կունենա իր հասարակությանը ծառայող մարդու իրավունքների պաշտպան ու այդ օրը չի ուշանա»։ Այստեղ արդեն կուզենայի մեջբերել «նախկին, կոռումպացված ռեժիմի» տարիներին Ստյոպա Սաֆարյանի կարծիքը նույն ռեժիմի կողմից առաջադրված և հաստատված Մարդու իրավունքների պաշտպանների մասին 2017թ․փետրվարի 17-ին․ « Մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն անխտիր աչքի են ընկել իրենց ուրույն և համարձակ ձեռագրով, ինչի հաշվին ՄԻՊ ինստիտուտը շահեկանորեն տարբերվել է բոլոր մյուս պետական կառույցներից։ Լարիսա Ալավերդյանի դեպքում դա սեփականության իրավունքի և իրացման գոտու հարցերն էին՝ հայտնի սկանդալային արտահերթ զեկույցով։ Արմեն Հարությունյանի դեպքում՝ մարտի 1-ի աղմկահարույց զեկույցն էր՝ բավական անսպասելի գնահատականներով։ Կարեն Անդրեասյանի դեպքում դա իր սկզբունքային դիրքորոշումներն էին վերջին զեկույցում արձանագրված հայտնաբերումների շուրջ։ ՄԱՀՀԻ-ում այսօր հյուրընկալված ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր ոչ միայն ապացուցեց, որ չափազանց բաց է հասարակական և իրավապաշտպան դաշտի հետ համագործակցության առումով, այլ որ իր բարձր նշաձողը կլինի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ինստիտուցիոնալ ազդեցությունը և կարողությունները մեծացնելը։ Հաճելիորեն զարմացած եմ նրա համակարգային և կոնցեպտուալ մտածողությունից։ Սպասումներս գերազանցեց»։

Հարգելի Հանրային խորհրդի նախագահ, հարգելի հասարակական գործիչներ, քաղաքացիներ, անկախ ձեր քաղաքական համակրանքներից և հակակրանքներից, մի վարկաբեկեք ՄԻՊ կառույցն ու նրա ղեկավարին, բացարձակապես չքաղաքականացված, անկախ պետական կառույցին։ Այժմ այն մասին, թե ինչու այնուամենայնիվ, որոշեցի գրել սույն հոդվածը, որի պատճառով թերևս , առնվազն սառեն իմ ու Ստյոպա Սաֆարյանի նախկին ջերմ հարաբերություններն , ինչպես նաև «հեղափոխության նվիրյալների» կողմից հարձակումների ենթարկվեմ։

Երկու օր առաջ Արման Թաթոյանից իմացա, որ ոմն ադրբեջանցի Ալեքսանդր Շապիրո-Սուլեյման հետևյալ + 7 985 504- 52- 52 հեռախոսահամարով զանգահարել և սպառնացել է Արման Թաթոյանին։ Թաթոյանի կողմից հեռախոսն անջատելուց հետո, ադրբեջանցին ուղարկել է հետևյալ հաղորդագրությունը՝ տառացի․

«Очень не красиво чтобы бросили телефон наверное такой же вы омбудсмен или кто вы Я не знаю но ничего я доложу куда надо а вашем поведении я вам даю слово»։ Տեսնես ո՞ւմ է բողոքելու։

Առավոտ

Ավետիք Իշխանայան

Ավետիք Իշխանյան Ստյոպա Սաֆարյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին