ՀՀ ազգային ժողովը հունիսի 22-ին արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորների փոխարինելու օրենքի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների հեղինակած օրինագծի ընդունման դեպքում կդադարեցվի ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԱԺ խորհրդի նիստում որոշվել է արտահերթ նիստն անցկացնել ժամը 13:00-ին:
«Օրինագծով նախատեսված փոփոխությունների վերաբերյալ մենք մեր դիրքորոշումն արդեն հայտնել ենք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման հարցի քննարկման ընթացքում: Չի բացառվում, որ մենք ընդհանրապես նիստին չմասնակցենք»,- ասաց Մարուքյանը: