f

Անկախ

Մերօրյա #Թուրքիան հերթական անգամ կրկնում է իրավանախորդի՝ Օսմանյան կայսրության գործելաոճը


Անցյալ շուրջ 1 տասնամյակի ընթացքում մերձավորարևելյան տարածաշրջանում սկիզբ առած մի շարք հակամարտությունների շրջանակներում Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ մեկ անգամ չէ, որ խոսվել է։ Իր հետապնդած շահերով, դրանց պաշտպանությանն ուղղված գործիքակազմով, նաև հստակ գործողություններով Անկարան շատ հաճախ դրսևորել է նույնպիսի վարք, ինչպիսին Օսմանյան կայսրությունը՝ իհարկե ներկա ժամանակային և աշխարհաքաղաքական օբյեկտիվ իրողությունների պայմաններում։

Վերոնշյալի համատեքստում վարքագծային գրեթե նույնական կրկնություն է նաև նոր #կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ներկա համաշխարհային ճգնաժամի ընթաքում։ Եթե, օրինակ, շուրջ 1-դարյա վաղեմությամբ Օսմանյան կայսրությունը, օգտվելով Առաջին աշխարհամարտից լուծում էր նաև սեփական նեղ խնդիրները՝ ասենք ցեղասպանելով նաև տեղաբնիկ էթնիկ կամ կրոնական որոշ խմբերի, ապա մերօրյա Թուրքիան էլ բազմակողմանիորեն հետամուտ է լինում իր օրակարգային խնդիրների լուծմանը։

Նոր թափով են շարունակվում տարաբնույթ ներքին ճնշումները գործող իշխանությունների ընդիիմադիրների դեմ։ Երկրի սահմաններից դուրս Անկարան, օգտվելով մրցակից դերակատարների պասիվությունից, զգալիորեն ակտիվացրել է իր գործողություններն ինչպես սահմանակից , այնպես էլ տարածաշրրջանային այլ երկրներում։

Այսպես, վերջին 3 ամիսներին Թուրքիան էականորեն ամրապնդել է սեփական դիրքերը #Սիրիայի հյուսիսում՝ սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։ #Լիբիայում Անկարայի հովանավորյալ ուժերը, արձանագրելով որակապես լուրջ ռազմական հաջողություններ, արդեն փաստացի հրաժարվում են քաղաքական երկխոսությունից։ Թուրքական զինված ուժերն անցյալ շաբաթ #PKK-ի դեմ «հակաահաբեկչական պայքարի» հիմնավորմամբ օդային և ցամաքային ռազմագործողություններ են նախաձեռնել #Իրաքի տարածքում։ Աննախադեպ կերպով ակտիվացել են նաև թուքահովանավորյալ տարբեր խմբեր #Լիբանանում, #Երուսաղեմում և այլն։

Իսկ վերոնշյալի համատեքստում ամենամտահոգիչը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական դերակատարների խիստ դեկլարատիվ և ոչ առարկայական գործողություններն են՝ տարածաշրջանի ամենավտանգավոր պետության կողմից նաև գործող միջազգային իրավակարգի բացահայտ ոտնահարումները զսպելու հարցում՝ դարձյալ ճիշտ շուրջ 1-դարյա վաղեմությամբ իրավիճակի սկզբունքային կրկնության համեմատությամբ։

Արմեն Պետրոսյան ՖԲ Գրառում Թուրքիա Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ԲՀԿ-ն և ԼՀ-ն դիմել են Արարատ Միրզոյանին քննիչ հանձնաժողով ստեղծելու համար
Կանցկացվի շախմատի համահայկական առցանց մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի շախմատիստներ
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Ավելի քան 484 մլն դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում շուրջ 10 մշակույթի տների և կենտրոնների կառուցմանը, վերակառուցմանը և հիմնանորոգմանը
Առաջին շահագրգռվածները մենք ենք, որ գանք դատական նիստերին ու պրոցեսն իր բնականոն հունով գնա. Սերժ Սարգսյանի պաշտպան
Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին. Արսեն Բաբայան
Մշտական բնակության եկած մոտ 40 ընտանիքների մեքենաները մինչև հիմա ՊԵԿ-ում է, գույքն էլ մեջը. Զարեհ Սինանյան
ՆԻԿՈԼՆ Ու ԿՈՌՈՆԱՎԻՐՈւՍԸ
Փողոցում բաժանվող դիմակները ձեռք են բերվել վարչապետի ազգականների անվան հետ կապվող գործարանից. alternativ.am
Ինձ համար անթույլատրելի է այս պատճառաբանությամբ անընդհատ նիստերը հետաձգելը. դատավորը՝ Սերժ Սարգսյանի պաշտպաններին
Ինչո՞վ են բուժում հիվանդներին. Գևորգ Գրիգորյան
Դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան
Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետերը պետք է ունենանք և բոլոր բեռնատարները պետք է կշռվեն. Փաշինյան
Հայաստանում երեք նոր հիվանդանոց է կառուցվում. Արսեն Թորոսյան
ճանապարհաշինության որակը շատ ավելի լավ է, քան մի քանի տարի առաջ, բայց այդ որակով ընդհանրապես բավարարված չենք. Փաշինյան
Սեպտեմբերի 1-ին կունենանք 21 լրիվ նոր նախակրթարան՝ իր թարմ գույքով. ԿԳՄՍ նախարար
Հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, հնարավոր հավաքույթների վայրերում
Վրաերթի ենթարկված 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Հուլիսի 2-3-ը և 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Թաիրով գյուղում բռնկված խոշոր հրդեհը մարվել է. այրվել են խանութի գույքը և տանիքի փայտյա կառուցատարրերը
ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Ամենուր դիմակ դնելու պահանջը զուտ առողջապահական խնդրից բացի նաև դիմակ արտադրողների ու ներմուծողների խնդիրները լուծելու նպատակ ունի
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ուղիղ
Ինքնիշխանությունը ենթադրում է սեփական շահի գիտակցում և դաշնակցին հարգելու ունակություն
Փաշինյանի նոր որոշումը. Արսեն Թորոսյանին փոխարինեց փոխնախարարը
Ավելին
Ավելին