f

Անկախ

Շարունակեք մնալ այդտեղ՝ լուսանցքից դուրս. Քրիստինե Պողոսյանը՝ ընդիմադիր խմբակցություններին


Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցությունից բացի ներկայացված են նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և Լուսավոր Հայաստան կուսակցությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով երկու խմբակցությունների բոյկոտին:

«Նրանք ամեն օր, ամեն ժամ բողոքում և բղավում են այն մասին, որ իրենք ներկայացնում են իրենց ընտրողներին, ու հիմա ակամայից հարց է առաջանում՝ տիկնայք և պարոնայք որտե՞ղ եք: Ես իհարկե գիտեմ, թե որտեղ են նրանք, նրանք այնտեղ են, ուր լինում են միշտ, երբ Հայաստանի Հանրապետությունում պետության համար կարևոր հարցեր են որոշվում: Շարունակեք մնալ այդտեղ՝ լուսանցքից դուրս»,-հավելեց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ իշխող «Իմ քայլը» դաշինքից 54 պատգամավորի ներկայացրած նախագիծը փոփոխություններ է ենթադրում ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում:

Փոփոխությունների համաձայն՝ պետք է դադարեցվեն Սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունները, ովքեր պաշտոնավարել են ավելի քան 12 տարի: Մնացածը որպես Սահմանադրական դատարանի դատավոր շարունակում են աշխատել մինչեւ 12 տարի լրանալը:

Բացի այդ, նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ժամկետը դադարեցվում է, ինչից հետո, Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն, որն ուժի մեջ է մտնում դատավորների թափուր տեղերը լրացնելուց հետո, Սահմանադրական դատարանի նոր նախագահ է ընտրվում:

Քրիստինե Պողոսյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին