f

Անկախ

Քո բոլոր արարքների ու գործողությունների համար նախատեսված են հոդվածներ ՀՀ Քրեական օրենսգրքում


Նիկոլի հասկանալի լեքսիկոնով ասեմ. արա, դու հո էս երկրի թշնամին չե՞ս, ինչի՞ ես ամեն գնով վատացնում հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ։ Քո հակառուսականությունը 2 տարվա մեջ հասցրեց նրան, որ ի դեմս քեզ Հայաստանի ղեկավարին չեն ուզում տեսնել Մոսկվայում՝ Հաղթանակի շքերթին, Եվրոպայի խորհրդի խոշորագույն խմբակցության նախագահը մտահոգություն է հայտնում Հայաստանում ոչ ժողովրդավարական ուղղությամբ զարգացումների համար, Վենետիկի հանձնաժողովը իրավաբանական լեզվով խստագույնս զգուշացնում է, որ իրավական գործընթացների այս ուղղությամբ զարգացման դեպքում Հայաստանը դուրս կդնի իրեն եվրոպական ընտանիքից, Արցախի հարցում միջազգային կառույցները ընդունում են «աննախադեպ» հակահայկական հայտարարություններ։ Լավ, քո հիվանդ պատկերացումների ձեռը էս ազգը հո գերի չի՞ ընկել, դու ընդունա՞կ ես ճասկանալ, որ աշխարհն ապրում է միջազգային հարաբերությունների՝ բոլորի կողմից տասնամյակներ առաջ ընդունված ու ընկալելի կանոններով, որ միջազգային խաղացողները և գործընկերները քո զոմբիացած «պողոսները» չեն, որոնց կարողանում ես զարմացնել ու հիացնել քո անկապ ու մանկամիտ «փոքր հեղափոխությունների» տեսությունով ու ՔՈ՝ զրո կետից ամեն ինչ սկսելու «նախաձեռնությամբ»։ Դա առնվազն ծիծաղելի է դարձնում մեր երկիրը, իսկ մանկական թոթովանք հիշեցնող ամեն ելույթդ արտաքին քաղաքական և արցախյան հիմնահարցերի քո «նորարարական պատկերացումների թեմայով հեգնական քմծիծաղ է առաջացնում մեր հակառակորդների ու, որ ցավալի է, մեր գործընկերների մոտ։ 2 տարում դու արեցիր անհնարը՝ մեզնից վանեցիր մեր բոլոր ռազմավարական դաշնակիցներին ու բարեկամներին, ձեռք չբերելով ոչ մի բարեկամ։ Արդյունքում արտաքին ճակատում այսօր ունենք անկառավարելի ռիսկեր, որոնք աննախադեպ սպառնալիք են մեր ազգային անվտանգության համար։ Իսկ դրանց մասին մտածելու, լուծումներ գտնելու փոխարեն դու քո հիվանդագին մտասևեռումի՝ Սահմանադրական դատարանը քո կամակատարը դարձնելով Հայաստանի միանձնյա, անսահմանափակ «տիրակալը» դառնալու հարցն ես նորից բերել առաջին պլան։

Մի բանում վստահ կարող ես լինել։ Արածներիդ ու դրա արդյունքում՝ անդառնալի կորուստների համար դու անձնապես պատասխանատվության առաջ ես կանգնելու։ Ոչ միայն պատմության։ Քո բոլոր արարքների ու գործողությունների համար նախատեսված են հոդվածներ ՀՀ Քրեական օրենսգրքում։

Բագրատ Եսայան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին