Քիչ առաջ հայտնել էինք, որ կառավարության 3-րդ մասնաշենքում, որտեղ գտնվում է քաղաքաշինության կոմիտեն, ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում: Ըստ տեղեկությունների՝ խուզարկությունն իրականացվում է կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում:
Մեզ հասած տեղեկություններով՝ Վահագն Վերմիշյանին մեղադրում են կաշառք վերցնելու մեջ։ ԱԱԾ մի քանի ամիս շարունակ նրա գործունեությունը հսկողության տակ է պահել։ Գործողության մասին հենց սկզբից տեղյակ է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերմիշյանը այս գործի շրջանակում կձերբակալվի։ Վարչապետ Փաշինյանի որոշմամբ կազատվի նաև զբաղեցրած պաշտոնից։