f

Անկախ

Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները վաղուց ընթանում են միայն մադրիդյան սկզբունքների շուրջ. Ալավերդյան


Այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները վաղուց ընթանում են միայն մադրիդյան սկզբունքների շուրջ, և այլ փաստաթղթեր առայժմ չկան: 

«Որևէ որոշում կամ ստորագրված փաստաթուղթ չի կարող ազդեցություն ունենալ Ղարաբաղի համար, եթե դա տեղի ունենա առանց իր մասնակցության: Ղարաբաղը պետք է հանդես գա իր դիրքերից: Չնայած այն հանգամանքին, որ մեր հիմնական և վերջնական նպատակը Հայաստանի հետ վերամիավորվելն է, ամեն դեպքում, Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարություններն այն մասին, որ «Ղարաբաղը Հայաստանն է», այս փուլում, կարծես թե, հող նախապատրաստելու փորձ են թվում, որպեսզի Երևանն ինքնուրույն որոշումներ կայացնի` առանց Ստեփանակերտի մասնակցության»,- ասաց նա:

Ալավերդյանը հավելեց, որ ոչ մի ղարաբաղյան խնդիր չկա. ժողովուրդը վաղուց այն արդեն լուծել է, բայց կա Ղարաբաղի պատասխանը, որն անխստորեն գնում է օրինական և ժողովրդավարական պետության ձևավորման ճանապարհով:

«Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ նախկին իշխանությունների ժառանգությունը որոշակի ձևով ներկայացնելու փորձը կարող է որպես ներկայիս իշխող ուժի կողմից ապագա որոշ գործողություններն արդարացնելու փորձ դիտվել: Բանակցային գործընթացում Հայաստանի գործառույթն է պաշտպանել Ղարաբաղի շահերը, եւ ոչ մի այլ դերում հանդես չգալ, օրինակ` համեմատել իր ռազմական ներուժը Ադրբեջանի հնարավորությունների հետ: Մեր ուժը կայանում է հասարակության ոգու և միասնության մեջ, և այժմ մենք այս միասնությունը պառակտելու փորձեր ենք տեսնում: Այս առումով, կարևոր է, որպեսզի որոշ նախարարներ, հայտարարություններ անելիս կամ որոշումներ կայացնելիս, գնահատեն նաև դրա քաղաքական և հասարակական ռեզոնանսը»,- պարզաբանեց իրավապաշտպանը:

Լարիսա Ալավերդյան Արցախի Հանրապետություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին