f

Անկախ

Ինձ դուր է գալիս սեփական վանդակից դուրս, շատ վերև թռչելու հնարավորության մասին մտածելը. Աննա Սողոմոնյան


Աննա  Սողոմոնյանը  Հայաստանի  ամենահայտնի  նկարիչներից  է,  նրա անունը հայտնի է բազմաթիվ  երկրներումԱննայի աշխատանքները ներկայացված են միջազգային պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներումՆկարչի հաշվին առկա են մի քանի տասնյակ  ցուցահանդեսներ:

Աննան  յուրահատուկ կերպով կարողանում է  տեսնել  սովորական  իրերը շատ յուրահատուկ  ձևով: Նրա նկարներում  յուրաքանչյուր առարկա կամ միրգ  ունի իր բնավորությունը, իր  տրամադրությունը: Պարզ  առարկաներից նա ստեղծում  է  ժամանակի  խորհրդանիշներ, բնավորություններ, տրամադրություն:

Իր կտավների  վրա ստեղծված աշխարհը շատ հակասական էՉնայած նկարների զվարճալի  կերպարներին՝  նկատելի է հեղինակի կարեկցանքը նկարում պատկերվածի նկատմամբ:

Նկարչուհին  ծնվել  և մեծացել է մի շատ գեղատեսիլ   քաղաքում՝  Դիլիջանում, որտեղ ամեն մի  ծառ  ու թուփ կարող  են  դառնալ  չքնաղ պատկերներ: Աննայի  աշխատանքների  մեջ անմիջապես  աչքի  է  ընկնում «Տար  ինձ տուն...» վերնագրված նկարը, որը շատ է սիրվել  Աննայի արվեստի երկրպագուների կողմից: Նկարում շատերը տեսնում են  դստերը  գրկած հորոմանք՝  որբ  երեխա, ում գրկել են, բայց Աննայի համար  այն ավելի  լայն է, քան  սովորական  մարդկային  հարաբերությունները

Արվեստը նկարչուհու համար շատ ներանձնային տարածք էու նա  իր  արվեստով  շատ  քիչ է  հարաբերվում ինչ-որ մի տեղ դրսում գոյություն ունեցող արվեստի աշխարհի հետ

«Անկախ»-ի  զրուցակիցն  է  նկարչուհի Աննա Սողոմոնյանը:

-Աննա, պատմեք  Ձեր  և  Ձեր  արվեստի  մասին։  Ինչպե՞ս  և  ո՞ւմ  կողմից  է  փոխանցվել արվեստի   հանդեպ   սերը:

- Կարծես  թե միասին ենք  ծնվել: Որքան ինձ հիշում եմ,  ինձ միշտ հիացնում էր իմ հայրենի փոքրիկ քաղաքի՝ Դիլիջանի   բնությունը: Անգամ դպրոց գնալու ճանապարհին, երբ պետք էր շտապելես երկար կագնում էիոր նայեմ որևէ աշնանային  ծառի, թփի կամ ճախրող թռչունիԾնողներս էլ  շատ լավ զգում էին ու գնահատում գեղեցիկը: Հորս հետ հաճախ գնում էինք անտառ՝ անսովոր արմատներ ու ճյուղեր հավաքելու, որոնք հետո դառնում էին տարբեր դեկորատիվ իր-քանդակներ: Մայրս էլ տարված էր չորացրած ծաղիկներից կոմպոզիցիաներ հավաքելով: Բացի դա, մեր տանը միշտ  շատ հետաքրքիր մարդիկ էին լինում՝ նաև արվեստագետներ:   Մի խոսքով, արվեստի հետ կապված տպավորությունների պակաս չկար

-Ո՞վ է Ձեր  սիրելի  նկարիչը։  Ու՞մ  աշխատանքներն  են  Ձեզ  ոգեշնչում։

-Ճանապարհիս այս փուլում ես այս հարցին մի փոքր այլ կերպ կպատասխանեմ, քան մեկ  կամ  երկու  տարի առաջ: Հիմա ես չեմ առանձնացնում որևէ անհատի, անգամ որևէ նկարչական  ուղղություն: Հիմա կերպարվեստը դիտարկում եմ որպես մարդկության զարգացմանը զուգընթաց զարգացող ու  փոփոխվող մի շատ հետաքրքիր երևույթ , որտեղ ամեն մի նկարիչ իր շատ  ուրույն տեղն  ունի և առանց որի հնարավոր չէր լինի մյուսների գոյությունըԱյս տեսանկյունից  դիտելիս  հասկանում եմ , որ ամենից շատ  ինձ  ոգեշնչում  է ընդհանուր ուղղության զարգացումը  և  ոչ թե անհատները

-Մի փոքր պատմեք  Ձեր աշխատանքի  մասին։   Նկարը  ստեղծելու  ո՞ր  փուլն  է ամենադժվարը  ու  ո՞րը  ամենասիրելին  Ձեզ  համար։

-Նկարելը  ինձ համար վաղուց  դարձել  է  շատ բնական ու հասարակ  բան,  կարծես ամեն առավոտ սուրճ  խմելու կամ մտերիմների հետ  շփվելու  նման: Իմ սենյակում,   ամեն տեղ կիսատ կտավներ ու թղթեր են  դրված, ես անընդհատ նայում եմ, մտածում  ու  վերլուծումՓուլեր  չկան , կա  անվերջ  նկարչություն՝  շնչելու  նման

- Աննա, տեղյակ եմ, որ  մասնագիտությամբ նաև հոգեբան եք: Որքանո՞վ է Ձեր առաջին մասնագիտությունը օգնում  Ձեզ  արվեստում, ստեղծագործելիս...

-Հոգեբան  չեմ , ուղղակի մի փոքր մոտ եմ կագնած եղել այդ  մասնագիտությանըՀոգեբան, ինչպես  և  ցանկացած այլ մասնագետ  դառնալու  համարերկար  ճանապարհ  է պետք անցնելԲայց ուսումնասիրել  մարդուն շատ եմ  սիրումինչ  խոսքԿարելի  է  անգամ ասելոր դա իմ հիմնական  զբաղմունքն  էհասկանալ   ինչպես  է ձևավորվում  մարդու աշխարհայացքը,   ինպես  է  դա ազդում նրա բնավորության ու  կյանքի վրա: Այս ամենը հենց խտանում,   դառնում  է  կերպար:   Կերպարն  ունի ուրույն  պատմություն, պատմությունը դառնում  է  նկար,   կամ չի  դառնումուղղակի մնում  է  չասվածների  դաշտում:

 -Աշխատում եք տարբեր  տեխնիկաներով ու նյութերով, նկարում ակրիլով, յուղաներկով, մետաքսի վրա: Արդյո՞ք գտել եք  Ձեր  ոճը,  որին  կարող եք հավատարիմ  մնալ:

-ՉգիտեմԿան մի  քանի  հատկապես հաջողված շարքերոր կարելի  է  զարգացնել , լայնացնել  ու  սարքել  հիմնական  ոճ, բայց ես շուտ եմ ձանձրանում ու սիրտս նոր փորձարկումներ  է  ուզում

- Աննա, Կիպրոսում կայանալիք  Ձեր առաջին  լայնամասշտաբ  ցուցահանդեսը՝ «Պատճառների  պատճառ կամ Աննայի պատմությունները», հետաձգվեց համավարակի պատճառով: Ո՞րն էր այդ   ցուցահանդեսի ասելիքը, ուղերձը: Եվ առհասարակ,  ինչպե՞ս  եք վերաբերվում  ցուցահանդեսներին:

-Մի  տեսակ ես  ցուցահանդեսները  խաղում եմ , մտածում եմ լավ այս անգամ էլ թող այս թեման  լինի  հիմնականըկամ բոլոր նկարները սպիտակ եմ  անելու , կամ միայն ծաղիկներ կնկարեմ: Այդպես անցած ամռանը մեր օդանավակայանի սրահում անհատական ցուցահանդես   հավաքեցի՝  հիմնվելով առաստաղի վիտրաժի գույների վրա: Շատ հարմոնիկ ստացվեցՊիտի անպայման հաշվի առնես  տարածքը,   որտեղ մարդիկ դիտելու են քո  արվեստը

-Ըստ  Ձեզ  ի՞նչ  խոսք  ունեն  ասելու  Ձեր  նկարները  և  ի՞նչ  տպավորություն   պետք   է թողնեն  դիտողի  վրա։

-Իմ  նկարները իմ  հարաբերություններն են  կյանքի տարբեր ոլորտների ու փուլերի  հետ: Ես դրանց  մասին  խոսում եմ ինքս  ինձ   հետիմ կտավիիմ  ներկերի ու  վրձինների հետ, ոնց կարողանում եմ  և  ոնց  ստացվում է: Մնացածը  դիտորդն  է: Անպայման իմ նկարների ընկալման մեջ կա  իրենը: Ես  ուղղակի փոքրիկ հայելի եմ տալիս , միգուցե  մի  փոքր գունավորած:   Մնացած պատմությունը  ստեղծագործում  է  դիտորդը:  

- Ձեր արվեստի սիրահարների կողմից շատ  սիրված  նկար  է  «Տար ինձ տուն...»-ը: Կպատմե՞ք  այս նկարի, նրա ստեղծման  նախապատմության  մասին:

-Այդ  նկարը իրոք շատ  սիրվեց  ու շատ ճանաչելի դարձավԿարծում եմ, որովհետև այդտեղ ինձ  հաջողվեց բավական համամարդկային,  ընդհանուր արխետիպ    շոշափել: Բայց ես ընդհամենը նկարել էի իմ անձնականշատ խորը  ապրած, մի պատմություն: Չգիտեմ ոնց դա գնաց  կպավ մյուսների պատմություններին ու դարձավ այդքան սիրված: Անգամ մարդիկերբեմներբեմն ինձ նամակներ են գրում ու  թույլտվություն խնդրում  շապիկին, կամ հեռախոսի  պատյանին այն տպելու ու կրելու համար: Զարմանալի  ու  անկանխատեսելի  բան  է  արվեստը:

- Ի՞նչ  եք  կարծումինչ  դեր  ունի  կին  արվեստագետը հասարակության  մեջ:

-Կարծում  եմ  վաղուց  անցել են այն  ժամանակներըոր պետք  է առանձնացնել կին կամ տղամարդ  արվեստագետներինԲոլորն ուղղակի ունեն  ստեղծելու ու արարելու իրենց պահանջը: Թե ինչ դեր դա կխաղա  հասարակության մեջկամ  կխաղա,   թե  ոչ , դա արդեն ոչ ոք  չգիտի

 - Ինչպիսի՞ տեսք  ունի  Ձեր  երազանքի  նախագիծը։  Ի՞նչ  կցանկանայիք  նկարել, որը  դեռ իրականություն  չեք   դարձրել։

-Շատ  եմ  ուզում   ստեղծել  կերպարվեստի  մի այնպիսի նոր տեսակ, որտեղ հանդիսատեսի  միտքը  ունենա իր  շոշափելի  դերը: Այսինքն  դիտորդը լինի նկարի  համահեղինակը: Ու ամեն  մարդ  այս  դեպքում  կտեսնի լրիվ ուրիշ՝   իր սեփական նկարըՀիմա  էլ  է  այդպես, բայց  միայն  մտքի  ընկալման շերտում: Ես ուզում եմ այս գործընթացը  նյութականացնել:      Մի  քիչ  ֆանտաստիկայի  ժանրից  է, բայց աշխարհում գոյություն ունեցող շատ բաներ սկզբում  անհավանական են  թվացել: Միգուցե  և  մի  բան կստացվի  այս խենթ գաղափարիցս,   մանավանդ   հիմա , երբ ժամանակակից տեխնոլոգիաները նման արագ տեմպերով  զարգանում  ենՍա  նորարարական  միակ  միտքս  չիոր ուզում եմ իրականացնելէլ ավելի հավակնոտները  կան : Ինձ  դուր  է գալիս սեփական  վանդակից դուրս  ու  շատ  վերև  թռչելու  հնարավորության  մասին մտածելը

Հարցազրույցը՝  Թամարա  Թորոսյան

հարցազրույց Աննա Սողոմոնյան

Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկ
Ավելին
Ավելին