Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պատռել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի տեքստը: Գրում է Gazeta.ru-ն;
Միջադեպը տեղի է ունեցել երկրում իրավիճակի վերաբերյալ Կոնգրեսին ուղղված ամերիկացի առաջնորդի ամենամյա ուղերձի ժամանակ:
Մեկնաբանելով իր պահվածքը՝ Փելոսին հայտարարել է, որ «դա իր կողմից քաղաքավարի քայլ է եղել՝ հաշվի առնելով այլընտրանքները»:
«Դա անվստահության դրսևորում էր», - հավելել է նա:
Իր ելույթի ընթացքում Թրամփը, մասնավորապես, խոսել է ամերիկյան տնտեսության հաջողությունների և ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների ամուր դիրքերի մասին: