f

Անկախ

Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում իր հարազատ քույրը


Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր առանձնահատուկ պատասխանատու և կարևոր օր է: Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում իր հարազատ քույրը։

Ոսկրածուծի դոնորների ռեեստրում այսօր իրականացվող ցողունային բջիջների անջատումը տեղի էր ունենում արտակարգ պայմաններում: Ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակը փոխել է բոլորիս կյանքը:  Տարբեր երկրներում կիրառվող սահմանափակումները էլ ավելի բարդացրեցին առանց այն էլ խիստ պատասխանատուև բազմափուլ գործընթացը: Հայաստանի և Գերմանիայի մասնագետներից մեծ ջանքեր պահանջվեցին գործողությունների ամբողջ շղթան  անխափան և սահուն իրականացնելու համար: Ամեն ինչ պետք է կատարվեր ժամացույցի ճշտությամբ, ոչ ոք չէր կարող հապաղել: Դոնորական ցողունային բջիջները նույն օրը պետք է տեղափոխվեն Գերմանիա փոխպատվաստման նպատակով:

Հայաստանի Հանրապետության պետական կառույցները, լինելով գերծանրաբեռնված երկրում տիրող արտակարգ իրավիճակի պատճառով, ըմբռնումով և պատրաստակամությամբ մոտեցան այս հարցին: Առանձնակի շնորհակալություն ենք ուզում հայտնել Հայաստանի Առողջապահության նախարարությանը, ՀՀ Պետ. եկամուտների կոմիտեին, ՀՀ Պարետատանը, ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին և Բելավիա ավիաընկերությանը ցողունային բջիջների տեղափոխումը անխափան և առանց արգելքների կազմակերպելու համար:

Այսօրվա իրադարձությունը վառ ապացույցն է այն բանի, թե ինչքան է համավարակը բարդացրել այն հիվանդների բուժման գործընթացը, որոնց համար պահանջվում է միջազգային համագործակցություն և բաց սահմաններ: Սա ևս միջազգային և պետական համագործակցության մարդասիրական գեղեցիկ քայլի օրինակ էր:

Մեր կազմակերպության անունից հորդորում ենք բոլորին կրել դիմակներ և օգնել հաղթահարելու համաճարակը մեր երկրում:

Մանրամասները ՝ https://www.facebook.com/abmdr.am/

Հայաստան Գերմանիա դոնոր Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր

Այլ հոդվածներ հեղինակից

Ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են նաև մի շարք այլ ոլորտներ. ՄԻՊ-ը դիմել է պարետատուն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանին
Թեժ գծի զանգերի նվազումը եւ ստուգայցերի արդյունքները վկայում են՝ խախտումները կտրուկ նվազել են․ ԱԱՏՄ
Ապարանի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Դանակահարություն Նոր Նորքում․ տեղի ոստիկանները բացահայտել են հացագործությունը
Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
Հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ստուգվել են զինծառայողների կրակի վարման հմտությունները
2-րդ զորամիավորումում անցկացվել են կապավորների վարժանքներ
Միասին. Փաշինյանը լուսանկար է հրապարակել որդու հետ
ՀՔԾ-ն Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ է արել
Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել
Վթարի հետեւանքով Մ2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է
Գագիկ Ծառուկյանը հանձնարարական է տվել ԲՀԿ Երիտասրդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանին
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. տուժածների թվում կան անչափահասներ
Դատարանը համարձակություն չունեցավ իրականացնել իրական արդարադատություն. Արսեն Բաբայան
Լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ
ԳԹԿ-ն չի կարողանում հրապարակել մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները
Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
Նոր նախագիծ. Ավտոմեքենայի սեփականատերը կտուգանվի վաճառքի եւ վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար
Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված Սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը․ Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Քոչարյանը Zoom-ով հանդիպում է ունեցել աջակիցների և համակիրների հետ
Թուրքական կապիտալը Լիդիանում․ ՀԲՃ
Վարորդական իրավունքի վկայականի կամ ավտոմեքենաների հաշվառման հետ կապված դիմումները պետք է ուղարկել ՃՈ էլփոստին
Ավելին
Ավելին