Օրերս Եգիպտոսի նախագահ Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսին դիմել էր երկրի ԶՈւ-ին՝ կոչ անելով պատրաստ լինել անհրաժեշտ իրավական հիմքերի առկայության պարագայում նաև անդրսահմանային գործողությունների՝ ակնարկելով, իհարկե, լիբիական հակամարտությանը հնարավոր միջամտության վերաբերյալ: Մինչ այդ, Եգիպտոսը հանդես էր եկել նաև հարևան երկրում հրադադար հաստատելու նախաձեռնությամբ, որը մերժվել էր ինչպես հակամարտ կողմերից մեկի՝ Ազգային համաձայնության կառավարության, այնպես էլ նրա արտաքին հովանավոր Թուրքիայի կողմից:
Եվ ահա, հայտնի է, որ Եգիպտոսին լիբիական հակամարտությանը ներգրավվելու խնդրանքով է դիմել մյուս հակամարտ կողմը՝ ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանի խոսնակը, որի հետ համագործակցում է նաև «Լիբիայի ազգային բանակը»՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ: Ի դեպ, Եգիպտոսից բացի, նրանց աջակցում են նաև մի շարք այլ արաբական երկրներ՝ Սաուդիան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և այլն, ինչպես նաև՝ Ռուսաստանը:
Եվ հիմա, եթե Եգիպտոսը, այնուամենայնիվ, ուղղակիորեն ներգրավվի հակամարտությանը, ապա չի բացառվում, որ Լիբիայում ականատես լինենք Թուրքիա-արաբական երկրներ ուղղակի դիմակայության: