Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Հաղթանակի» շքերթի ժամանակ հայտարարել է, որ ռուսական կողմը բաց է ընդհանուր համաշխարհային անվտանգության համակարգ ստեղծելու համար այլ երկրների հետ համագործակցության։ Գրում է Gazeta.ru-ն։
«Բաց ենք երկխոսության և համագործակցության համար՝ միջազգային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ: Դրանց թվում է ընդհանուր անվտանգության հուսալի համակարգի ստեղծումը, որի կարիքն ունի բարդ, արագորեն փոփոխվող ժամանակակից աշխարհը: Միայն միասին մենք կարող ենք պաշտպանել այն նոր վտանգավոր սպառնալիքներից », - ընդգծել է պետության ղեկավարը:
Հաղթանակի շքերթը տեղի է ունեցել այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում: Միջոցառումը նախապես ծրագրված էր մայիսի 9-ին, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով որոշեց այն հունիսի 24-ին անցկացնել: