Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում երեք մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, Վրաստանում համաճարակի սկզբից ի վեր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 914 դեպք, ապաքինվել է 768 քաղաքացի, մահացել՝ 14-ը:
Գործակալության տվյալներով՝ ներկայումս 2744 մարդ կարանտինացված է, իսկ 258 հիվանդ գտնվում է հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: