Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ՝ Փարիզի իրավապահները ապամոնտաժել են ներգաղթյալների ապօրինի վերջին մեծ ճամբարը: Գրում է Russian.rt.com-ը:
Նշվում է, որ ոստիկանությունը Լա Վիլետե շրջանում տեղակայված 266 վրաններից 267 մարդ է տարհանել:
Նշվում է, որ տարերային ճամբարից բոլոր ներգաղթյալները տեղափոխվել են գիմնազիաներ և հատուկ կենտրոններ:
Հունվարի 28-ին հայտնի էր դարձել, որ Փարիզի իշխանությունները սկսել են ցրել քաղաքի հյուսիսում գտնվող ներգաղթյալների ապօրինի ճամբարը: