f

Անկախ

Դիտարկումներ Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա նիստից՝


Այսօր ավարտվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանի կարգապահական գործի քննությունը: Նման գործեր քննելուց ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան, ինչը ենթադրում է կողմի բավականին լայնածավալ իրավունքների առնվազն իրագործման հնարավորություն: Մենք միջնորդեցինք որպես վկա հրավիրել ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանին, ով փաստացի այս գործով հանդիսանում է մեր դեմ ցուցմունք տվող անձ: Նման անձանց հարցաքննության իրավունքը մրցակցային դատավարության անհերքելի և հիմնարար սկզբունքներից է: Ցավոք, ԲԴԽ-ն մերժեց մեր միջնորդությունը: Մի կողմ թողնելով կոնկրետ գործը, պետք է ասեմ, որ ԲԴԽ-ն, որը այս դեպքում հանդես է գալի որպես դատարան, փաստացի մեր երկրի ամենամեծ կազմը ունեցող դատարանն է՝ 10 հոգի ըստ օրենքի, այս դեպքում՝ 9 հոգի: Ցավոք նիստերի անցկացման կարգը դեռ ենթակա է զարգացման: Պատիվ եմ ունեցել մասնակցելու Փարիզում միջազգային առևտրային դատարանի նիստի և օգտվել խաչաձև հարցաքննության իրավունքից: Հավատացեք՝ դրանից հետո միայն հասկացա հարցաքննության իմաստը դատարանում: Մեր մոտ գործող կարգավորումները այդ առումով խիստ ձևական են և մեծ հաշվով ոչ էլ այդքան էական դատավարության ելքի համար: Վկային պարտադիր հրավիրելու նորմը, ինչպես նաև քո դեմ վկայողին խաչաձև հարցաքննելու իրավունքը դատական իշխանությունը բարձրացնում եմ մեկ այլ անհամեմատ բարձր մակարդակի, որը, ցավոք, մեր երկրում գոյություն չունի: Դատարանը չպետք է որևէ կերպ արգելափակի կողմի իրավունքը հարցաքննելու իր դեմ վկայողին, ինչը այսօր տեղի ունեցավ ամենաներկայանալի կազմ ունեցող դատարանում: Թող ինձ ներեն ԲԴԽ անդամները, բայց այդ կերպ նիստ անելը նման է ոչ թե ժողովրդավար երկրի դատարանին, այլ սովետական ռայկոմի կամ ընկերական դատարանի նիստին: Ավելի պատկերավոր ընկալելու համար կարելի է նայել լուսահոգի մեծ ռեժիսյոր Գ.Դանելիայի <Афоня> կինոնկարի համապատասխան հատվածը՝ սանտեխնիկին խուլիգանության համար ընկերական դատարանով դատելու մասին: Դատավարական իրավունքը և ավանդույթը Հայաստանում պետք է զարգանան և դրա ամենալավ հնարավորությունը ունի հենց ԲԴԽ-ն, որը փաստացի ինքն է սահմանում իր դատավարության կարգը՝ օգտվելով Դատական օրենսգրքով ընձեռված հնարավորությունից:

Հ.Գ. Ա.Ազարյանի վերաբերյալ որոշման հրապարակումը տեղի կունենա հուլիսի 09-ին, ժամը 14:10: Այդ որոշումը ներկա պատմական պահին բեկումնային կլինի դատական իշխանության անկախության ապահովման համար: Կամ կփորձենք այն զարգացնել, կամ <կթաղենք> թավշյա ճիրաններում:

Գառնիկ Աթանեսյան ՖԲ Գրառում ԲԴԽ Ալեքսանդր Ազարյան ՀՔԾ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին