ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկը: Այդ մասին նշվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման վարչության (OFAC) տարածած հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը։
Միացյալ Նահանգները ութ իրավաբանական անձանց ներառել է հակաիրանական պատժամիջոցների ցանկում:
Պատժամիջոցների ցանկում ընդգրկված են մի քանի իրանական ընկերություններ, ինչպես նաև ԱՄԷ-ից, Չինաստանից և Գերմանիայից իրավաբանական անձինք:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում իրանական նավերի հինգ նավապետների նկատմամբ, որոնք վառելիք են մատակարարել Վենեսուելա: Իրանում ԱՄՆ նոր պատժամիջոցները ճնշման առավելագույն մարտավարության ձախողում էին անվանել: