Փարիզի Էյֆելյան աշտարակի աշխատանքը կորոնավիրուսային համաճարակի պատճառով գրեթե երեք ամսվա դադարից հետո վերսկսվել է։ Այդ մասին հայտնում է "Интерфакс" լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեսարժան վայրի ղեկավարության տարածած հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
«Էյֆելյան աշտարակը բացվելու է հունիսի 25-ին ... Գործում են սանիտարական միջոցառումներ, որոնց թվում դիմակների պարտադիր կրումը», - հայտնել են ղեկավարությունից:
Նաև աշտարակի տնօրինությունից նշել են, որ հաստատությունում գործող վերելակը սանիտարական միջոցառումների երկարացման պատճառով փակ կմնա մինչև հուլիսի 1-ը: Հարկեր բարձրանալը միայն աստիճաններով հնարավոր կլինի:
Ֆրանսիայում կորոնավիրուս հայտնաբերվել է ավելի քան 160 հազար մարդու մոտ: