ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները իրանական նավերի հինգ նավապետների նկատմամբ, որոնք վառելիք են մատակարարել Վենեսուելա, վկայում են առավելագույն ճնշման մարտավարության ձախողման մասին։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աբբաս Մուսավին: Գրում է Gazeta.ru-ն։
«ԱՄՆ-ի հուսահատ քայլերը, ինչպես օրինակ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոյի հայտարարությունները Իրանի մասնավոր անձանց դեմ, պարզապես ազդանշան են, այսպես կոչված, առավելագույն ճնշման թշվառ ձախողման մասին», - գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:
Մուսավին հավելել է, որ Իրանն ու Վենեսուելան շարունակում են «անսասան» մնալ՝ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների հակազդման գործում։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ իրանական նավերի հինգ նավապետների գործունեությունն ամերիկյան ջրերում կարգելվի: