Եվրոպայում անցած շաբաթ, մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ, կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճ է նկատվել։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն: Գրում է Gazeta.ru-ն։
Կլուգեն նշել է, որ եվրոպական 30 երկրներում դինամիկան բացասական է եղել, դրանցից 11-ումհամաճարակը կարող է վերսկսվել:
«Եվրոպական որոշ երկրներում այդ ռիսկն արդեն իրականություն է դարձել», - հավելել է նա։
Նա նաև ընդգծել է, որ Լեհաստանը, Գերմանիան, Իսպանիան և Իսրայելը արագորեն արձագանքել են դեպքերի աճող թվին:
Եվրոպայում ավելի քան 2,6 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 195 հազար մարդ:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: