f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․վարչապետի թերթը ՏՄՊՊՀ-ի թիրախից դուրս


ՏՄՊՊՀ-ն, ինչպես տեղեկացրել էինք, որոշել է ուսումնասիրություն կատարել մեդիադաշտում՝ լրատվամիջոցներից պահանջելով նրանց ներքին խոհանոցին վերաբերող եւ առեւտրային գաղտնիք հանդիսացող մեծ թվով տեղեկություններ։

Բնականաբար, պարզ է, թե որն է այս ուսումնասիրության բուն նպատակը, եւ դա հետագայում ինչպես եւ ում կողմից է օգտագործվելու։ Բայց ուշագրավն այն է, որ լրատվամիջոցների ցանկում կան այնպիսիք, որոնք արտոնյալ են, եւ ՏՄՊՊՀ-ն նրանց, չգիտես ինչու, չի ընդգրկել ուսումնասիրվողների ցանկում ու նման հարցաշար չի ուղարկել։ Օրինակ՝ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը կամ դրա էլեկտրոնային տարբերակը՝ Armtimes.com կայքը, ընդգրկված չէ այդ ուսումնասիրությունների ցանկում։ ՏՄՊՊՀ-ից ասում են, թե ըստ վարկանիշի են կազմել ցանկը, եւ նպատակը գովազդային շուկան ուսումնասիրելն է, նաեւ՝ թաքնված գովազդը հայտնաբերելը։ Այս պարագայում պարզ չէ, թե ինչու «ՀԺ»-ն չի ընդգրկվել այդ ցանկում։ Եթե անգամ ենթադրենք, որ դիտումներով զիջում է «Հրապարակին», ապա գովազդով, հաստատ, գերազանցում է մեզ․ բիզնեսմենները, տարբեր կազմակերպություններ սիրում են վարչապետի թերթին գովազդ տալ՝ որոշակի ակնկալիքների դիմաց։

Այդ դեպքում գովազդային շուկայի իրական վիճակին ծանոթանալու համար հենց «Հայկական ժամանակի» կայքն էր պետք ուսումնասիրել, որ հասկացվեր, թե ինչի համար, ինչ գնով եւ ինչու են տնտեսվարողները գովազդ տեղադրում կոնկրետ այդ կայքում, եւ համեմատվեր մյուս կայքերի պայմանների ու գովազդի գների հետ։ Դա հնարավորություն կտար բացահայտել, թե ինչ ստվերային գործարքներ են կատարվում վարչապետի թերթի հետ, եւ ինչքանով է դա օրինական ու թափանցիկ։ Փոխարենը՝ ուսումնասիրում են «Հրապարակը»։ Հարց է ծագում՝ ի՞նչ նպատակով։ Որ ներազդեն մեր գովազդատուների վրա, նրանց ընկերություններում հարկային ստուգումներ անցկացնեն, որ գովազդատուներին համոզեն դադարեցնել մեզ մոտ գովազդը եւ տեղափոխվել իշխանական մամո՞ւլ։
Եթե ՏՄՊՊՀ-ն կատարում է վարչապետի հանձնարարականը եւ փորձում արտոնյալ պայմաններ ապահովել վարչապետին պատկանող լրատվամիջոցի համար, ծառայություններ մատուցել նրան, նեղություն չտալ իր ավելորդ ուսումնասիրություններով, ապա սա ընդամենը ազատ խոսքի դեմ ուղղված հերթական ոտնձգությունն է՝ քողարկված ուսումնասիրություններ անելու օրենքի ընձեռած հնարավորությունների տակ։

Ի դեպ, ՏՄՊՀՀ-ից երեկ փորձեցինք ստանալ ուսումնասիրության առարկա լրատվամիջոցների ամբողջական ցանկը, սակայն մեզ այն չտրամադրեցին՝ պատճառաբանելով, թե դա գաղտնի տեղեկատվություն է, ինչը կրկին հաստատում է մեր կասկածները:
 

Վահե Մակարյան

 

հայկական ժամանակ գովազ ՏՄՊՊՀ

Այլ հոդվածներ հեղինակից

ԹԱԳԱՎԱՐԱԿ: “Դեղը” դեղ կոչվելու համար պահանջվում է տարիների մանրակրկիտ աշխատանք՝ դրա արդյունավետությունն ու ամենակարևորը՝ անվտանգությունը հավաստելու նպատակով
Պետք է սթափվել, այլևս կործանումն անխուսափելի է դառնում. Արշավիր Ղարամյան
Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի. խոսնակ
Դա ոչ միայն ռազմավարական գործընկերոջ, այլև պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է. Ուրիխանյան
Այսուհետ ուսանողական վարկեր կարելի է ստանալ նաև այլ անձանց երաշխավորությամբ
Գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նրան հուղարկավորել են Նոր Հաճնում ու հիմա արտաշիրիմում կարվի. Նաիրա Զոհրաբյան
Էլ ի՞նչ լինի, որ պատկերացնենք աշխատանքի թափթփվածության աստիճանը, եթե նույնիսկ դիակներ են կորում. Արուսյակ Պողոսյան
«Մարաթուկ մշակութային կենտրոնի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու համար
Սպիտակի ԲԿ-ն այսօր միացավ կովիդի դեմ պայքարին՝ իր հագեցած 120 մահճակալներով. Արսեն Թորոսյան
Կովիդ 19-ի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է:
Կրակոցներ Անդրանիկի փողոցում. գլխի շրջանում վնասվածք ստանալուց հետո կրակել էր մյուսի կողմը. մանրամասներ
Նախագահը հանդիպել է գյուղատնտեսության, սննդի արտադրության, սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ
Վաղվա աղմկոտ դատավարությունները. Էլինար Վարդանյան
Նիկոլ Փաշինյանը նոր վարչության պետ է նշանակել
Արսեն Թորոսյանի մասին դրական հոդվածներ գրեթե չեն դիտարկվել. Մեդիա պաշտպան
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա
Հաջորդ նիստին դատավարության մասնակիցների չներկայանալը դատարանի կողմից որպես անհարգելի դիտարկելը չեմ կիսում. Մակինյան
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը
Հիմնանորոգվում է Հ-21, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածը
ԲՀԿ-ն և ԼՀ-ն դիմել են Արարատ Միրզոյանին քննիչ հանձնաժողով ստեղծելու համար
Կանցկացվի շախմատի համահայկական առցանց մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի շախմատիստներ
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Ավելի քան 484 մլն դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում շուրջ 10 մշակույթի տների և կենտրոնների կառուցմանը, վերակառուցմանը և հիմնանորոգմանը
Առաջին շահագրգռվածները մենք ենք, որ գանք դատական նիստերին ու պրոցեսն իր բնականոն հունով գնա. Սերժ Սարգսյանի պաշտպան
Ավելին
Ավելին