f

Անկախ

«Այս ո՞ւր ենք հասել». Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայաստանի մասին Իլհամ Ալիևի հայտարարությանը


Հասկանո՞ւմ եք զավեշտը` Ադրբեջանի նախագահը խոսում է նույն բառապաշարով, Հայաստանի անկախության նախորդ տարիները բնութագրում է նույն կերպ, ինչ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի առջեւ ունեցած իր տխրահռչակ ելույթներում` ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԽԽՎ լիագումար նիստում եւ հնարավոր բոլոր առիթներով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայաստանի մասին Իլհամ Ալիեւի բարբաջանքին

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանն արձագանքել է Հայաստանի Հանրապետության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այսօր հրապարակային հնչեցրած հայտարարությանը.

«Այս ո՞ւր ենք հասել: Ժառանգաբար իշխանության եկած՝ բռնապետական հարեւան երկրի խան Իլհամ Ալիեւը, որին երկու տարի առաջ մեր երկրում իշխանությունը զավթած մեկը համարում է կիրթ, հաճոյախոսություններ շռայլում, այն աստիճանի վստահում, որ ԼՂ բանակցային գործընթացի պատմությունը նախընտրում է նրանից լսել, այսօր ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանի անկախության ամբողջ պատմությունն ամոթի պատմություն է:

Հասկանո՞ւմ եք զավեշտը` Ադրբեջանի նախագահը խոսում է նույն բառապաշարով, Հայաստանի անկախության նախորդ տարիները բնութագրում է նույն կերպ, ինչ Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի առջեւ ունեցած իր տխրահռչակ ելույթներում` ՄԱԿ-ի ամբիոնից, ԵԽԽՎ լիագումար նիստում եւ հնարավոր բոլոր առիթներով:

Բռնապետ Ալիեւը ժողովրդավարության դասեր է տալիս Հայաստանին, անվանարկում բանակն ու մեր փառապանծ բանակի սպաներին ու գեներալներին, խոսում լրագրողների դեմ իրականացվող բռնություններից եւ Հայաստանի գործող իշխանությունների այլ աղաղակող անօրինականություններից ու կոռուպցիայից:

Այն, որ Ալիեւը կարող է իրեն նման բան թույլ տալ, դա զարմանալի չէ, որ Ալիեւն ամբողջ ուժով կարող է ատել Հայոց փառապանծ բանակը` ոչ մեկ անգամ պատերազմում իր երկրի կրած ծանր ու ամոթալի պարտության պատճառով, որ կարող է ատել Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին, բանակի գեներալներին, դա էլ վաղուց նորություն չէ: Նրա նման կեցվածքը միանգամայն սպասելի էր նաեւ սեփական ապաշնորհ ղեկավարումը փառաբանելու մոլուցքով տարված եւ իր պետությունը ի լուր աշխարհի «ամբողջությամբ ձախողված պետություն» անվանող Նիկոլ Փաշինյանի բարբաջանքից հետո:

Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւին, ապա նա շատ լավ գիտի, որ եթե Հայաստանում կոռուպցիայի ու թալանի մասին խոսում են ինքն ու Նիկոլ Փաշինյանը, ապա իր անվան հետ կապվող պանամական փաստաթղթերի ու բանկային հաշիվների, «ադրբեջանական լանդրոմատի», աշխարհի չորս կողմում իր ընտանիքի ձեռք բերած ահռելի չափերի կարողության, եվրոպացի պատգամավորներին կաշառելու եւ բազմաթիվ այլ սկանդալային բացահայտումների մասին գրում եւ խոսում են միջազգային հետաքննող լրագրողները, միջազգային կազմակերպություններն ու հեղինակավոր թերթերը:

Ալիեւի լեզուն երկարել է՝ ներսում մեր ապաշնորհ ու ապազգային վայ-կառավարիչների պատճառով, բայց նա պետք է լավ հիշի, որ սրանք, ինչպես եւ իր ռեժիմը, անցողիկ են, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հաղթական բանակով եւ հայրենանվեր բազմաթիվ հայ քաջորդիներով միշտ պատրաստ են հերթական շառաչուն ապտակը հասցնելու հոխորտացող ագրեսորին: Եվ չմոռանա նաեւ, որ ոչ հեռու ապագայում, երբ Հայաստանում իշխանության վերադառնան ազգային ու կարող ուժերը, միջազգային հանրությունը կրկին պարտադրելու է նրան` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը»։

Հայաստան Սերժ Սարգսյան Իլհամ Ալիև Նիկոլ Փաշինյան Ադրբեջան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են նաև մի շարք այլ ոլորտներ. ՄԻՊ-ը դիմել է պարետատուն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանին
Թեժ գծի զանգերի նվազումը եւ ստուգայցերի արդյունքները վկայում են՝ խախտումները կտրուկ նվազել են․ ԱԱՏՄ
Ապարանի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Դանակահարություն Նոր Նորքում․ տեղի ոստիկանները բացահայտել են հացագործությունը
Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի (լոգոյի) մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
Հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ստուգվել են զինծառայողների կրակի վարման հմտությունները
2-րդ զորամիավորումում անցկացվել են կապավորների վարժանքներ
Միասին. Փաշինյանը լուսանկար է հրապարակել որդու հետ
ՀՔԾ-ն Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ է արել
Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել
Վթարի հետեւանքով Մ2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհի մի հատվածը միակողմանի փակ է
Գագիկ Ծառուկյանը հանձնարարական է տվել ԲՀԿ Երիտասրդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանին
ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. տուժածների թվում կան անչափահասներ
Դատարանը համարձակություն չունեցավ իրականացնել իրական արդարադատություն. Արսեն Բաբայան
Լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ
ԳԹԿ-ն չի կարողանում հրապարակել մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները
Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
Նոր նախագիծ. Ավտոմեքենայի սեփականատերը կտուգանվի վաճառքի եւ վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար
Ըստ Վահե Գրիգորյանի բռնաբարված Սահմանադրության պատի՞վն է ուզում պաշտպանել այդ նույն անձը․ Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Քոչարյանը Zoom-ով հանդիպում է ունեցել աջակիցների և համակիրների հետ
Թուրքական կապիտալը Լիդիանում․ ՀԲՃ
Վարորդական իրավունքի վկայականի կամ ավտոմեքենաների հաշվառման հետ կապված դիմումները պետք է ուղարկել ՃՈ էլփոստին
Ավելին
Ավելին