Կարծում եմ ՍԴ նախկին դատավորները քաղաքական դիակների ֆոնին դատարկ հարցազրույցներ տալու փոխարեն լավ կանեն ժամանակն օգտագործեն ՍԴ սենյակները իրենց իրերից ազատելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ ԱԺ կողմից սահմանադրական փոփոխությունների համաձայն ՍԴ երեք անդամների լիազորությունները դադարում են, իսկ Հրայր Թովմասյանը զրկվում է ՍԴ նախագահի պաշտոնից: Իրենք՝ ՍԴ անդամնեը պնդում են, որ այդ փոփոխությունները հակասահմանադրական են, քանի որ տեղի են ունեցել խախտումներով: Մասնավորապես, սահմանադրական փոփոխության նախագիծը չի ուղարկվել ՍԴ: