f

Անկախ

Վերջին շրջանում հեղինակավոր միջազգային ատյանների փաստաթղթերում օգտագործվում են բացառապես Ադրբեջանի համար նախընտրելի ձևակերպումներ․«Վերնատուն»


«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած հերթական քննարկումը, որի ընթացքում ակումբի անդամ և հրավիրված փորձագետները խոսել են արտաքին քաղաքական հիմնախնդիրների, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային այլ զարգացումների մասին։

Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ներկա փուլն ու միջազգային տարբեր կառույցներում՝ հատկապես Եվրոպական խորհրդարանում, դրան վերաբերող գնահատականների ու քաղաքական դիրքոշումների վատթարացման փաստն էր։

Մտահոգիչ է համարվել այն իրողությունը, որ վերջին ժամանակաշրջանում հեղինակավոր միջազգային ատյանների փաստաթղթերում օգտագործվում են բացառապես Ադրբեջանի համար նախընտրելի ձևակերպումներ։ Ընդգծվել է, որ սա հետևանք է ՀՀ արտաքին գործերի նախարարության և խորհրդարանական դիվանագիտության բացարձակ անգործության, և Ադրբեջանի իշխանություններին շարունակաբար հաջողվում է հօգուտ իրենց փոխել բանակցային գործընթացի էությունն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների մոտեցումները։

Քննարկման մասնակիցները միակարծիք են եղել, որ Հայաստանում և Արցախում վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումներն էապես փոխել են բանակցային գործընթացի տրամաբանությունը և թուլացրել հայկական երկու պետությունների դիրքերը թե՛ բանակցությունների սեղանի շուրջ և թե՛ միջազգային տարբեր հարթակներում։ 

Անդրադարձ է եղել նաև հարակից տարածաշրջաններում՝ հատկապես Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։ Քննարկվել է Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Լիբիայում և Իրանի շուրջ շարունակվող զարգացումների ընթացքը և դրանց հնարավոր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա։ Այս համատեքստում շեշտվել է նաև այն փաստը, որ ՀՀ իշխանությունները գրեթե չեն մասնակցում տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումների քննարկմանը ո՛չ բազմակողմանի և ո՛չ էլ երկկողմանի ֆորմատներում։ Ավելին, վերջին ամիսների ընթացքում նկատելի է պաշտոնական Երևանի հարաբերությունների ակտիվության նվազում նաև մեր ավանդական գործընկերների և դաշնակից երկրների հետ։ Առանձին քննարկվել են Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումները և մեզ համար դրանց հնարավոր հետևանքները։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովն առաջիկայում շարունակելու է Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու անվտանգային հիմնախնդիրներին նվիրված քննարկումների շարքը։

 

 

 

                             «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի

                                                                              լրատվական ծառայություն

 

 

 

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբ հայտարարություն Արցախի Հանրապետություն

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին