f

Անկախ

ՌԴ դեսպանատուն. «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծն ուղղակիորեն կազդի ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների ճակատագրի վրա


ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունման հետ:

Հայտարարության մեջ նշվում է. «Որքան հասկանում ենք, տվյալ դեպքում խոսքը օրենսդրական ակտի քննարկման մասին է, որն ուղղված է Հայաստանում տեսալսողական ԶԼԼՄ-ների գործունեության իրավական բազայի արդիականացմանը, ըստ էության, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոխարինման միջոցով: Նախ, կցանկանայինք նշել, որ տվյալ հարցը Հայաստանի ներքին գործն է: Միեւնույն ժամանակ, նոր օրենքն ուղղակիորեն կազդի ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների ճակատագրի վրա: Մենք ուշադիր հետեւում ենք պրոցեսին: Սակայն եթե ավելի լայն դիտարկենք հարցը, ապա, անկասկած, դա լրջորեն կփոխի մեդիա տարածքը: Նոր պայմաններում ռուսական հեռուստաալիքները կհեռարձակվեն հանրային մուլտիպեքսում միայն միջպետական համաձայնագրի հիմքով: Այսինքն՝ պետք է պայմանավորվել «խաղի նոր կանոնների» շուրջ, որոնք ներկայացնում է հայկական կողմը: Ռուսական կողմը բազմիցս հայտնել է նման երկխոսության պատրաստակամության մասին: Սպասում ենք մեր հայ գործընկերների պատասխանին:

Բանակցությունների կարեւոր ասպեկտ է «լեզվական» անվտանգությունը: Որքան մենք հասկանում ենք, դրանով է պայմանավորված օրինագծում առկա պահանջը արտասահմանյան մեդիա պրոդուկտի համար: Խոսքը գլխավորապես ռուսալեզու ծրագրերի մասին է: Գաղտնիք չէ, որ Հայաստանի անկախության վաղ շրջանից ռուսերենը ֆորմալ տեսանկյունից կորցրել է իր հատուկ կարգավիճակը: Նոր պահանջներն ըստ էության շարունակում են այդ պրոցեսը: Սակայն դե ֆակտո ռուսերենն այսօր մեծ դեր է խաղում Հայաստանում: Մենք գիտենք, որ ՀՀ քաղաքացիների զգալի մասը կապ ունի Ռուսաստանի հետ՝ ոմանք այստեղ աշխատում են, ոմանք՝ ապրում, ունեն հարազատներ, ում այցելում են եւ այլն:

Մեր երկրներին միավորում է ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում անդամակցությունը: Եկեք, օրինակ, դիտարկենք Ռուսաստանում հայ վարորդների վարորդական իրավունքների հետ կապված իրավիճակը: Դրա համար պետք է, որպեսզի Հայաստանում ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունենա: Սակայն չնայած դրա բացակայությանը՝ ՀՀ քաղաքացիների համար ռուսական կողմը փորձում է ընդունելի որոշում կայացնել ԵԱՏՄ շրջանակում համատեղ ջանքերով: Սա միայն մեկ օրինակ է, որը վկայում է ՀՀ-ում ռուսերենի հատուկ դերի մասին:  

Այդ իրողություններով է պայմանավորվել հայ հասարակության հետաքրքրությունը ռուսական հեռուստաալիքների նկատմամբ: Օրինակ՝ համաձայն ՀՀ ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային հանձնաժողովի գործունեության մասին հաշվետվության՝ Հայաստանում հեռարձակվող «Առաջին ալիք»-ը, «ՌՏՌ Պլանետա»-ն եւ «Ռոսսիա: Կուլտուրա»-ն ունեն բավականին սոլիդ եւ կայացած լսարան:

Հաշվի առնելով նոր օրենսդրական պահանջները՝ ակամայից ծագում է հարց կաբելային փաթեթների հասանելիության մասին: Եթե մարդը համարի, որ հանրային մուլտիպլեքսի ալիքները չեն բավարարում նրա տեղեկատվական պահանջմունքները, ապա ստիպված կլինի ընտրություն կատարել ի օգուտ կաբելային հեռուստատեսության: Սակայն, համաձայնվեք, որ Հայաստանում այսօր ոչ բոլորը կարող են դա թույլ տալ իրենց:

Հաճախ լսում ենք տարատեսակ նախատինք ռուսական հեռուստաալիքներով ցուցադրվող հաղորդումների կոնտենտի վերաբերյալ: Ինչպես ներկայացվում է, դա մեծամասամբ նախասիրությունների հարց է: Ընդհանուր առմամբ, ցանկացած ԶԼՄ, այդ թվում՝ հեռուստաալիքները, ներկայացնում են մեկ կամ մի քանի տեսակետ, որոնց հետ հեռուստադիտողը իրավունք ունի համաձայնվել կամ հակառակը: Կարելի է անգամ դրանք վիճարկել. ինչպես հայտնի է, ճշմարտությունը ծնվում է վեճերի արդյունքում:

Այդ ամենը մտորումներ են, որոնք որեւէ կերպ չեն հավակնում օրենսդրական գործընթացին միջամտել: ՀՀ պատգամավորները կքվեարկեն՝ ելնելով իրենց պետության եւ ժողովրդի շահերի սեփական ընկալումներից: Անշուշտ, Ռուսաստանը հարգանքով կվերաբերվի այդ առումով ցանկացած որոշմանը: Միեւնույն ժամանակ, հույս ունենք, որ վերոգրյալը կհամալրի ընթացող քննարկումների ընդհանուր պատկերը: Առավելեւս, որ նոր օրենքը զգալիորեն կազդի տեղեկատվական քաղաքականության վրա, որը մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամբողջության զգալի մասն է»: 

հայտարարություն ՌԴ դեսպանություն «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծ

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին