РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է «վերադարձնել» Ղրիմը և ժողովրդին։ Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք կվերադարձնենք բոլորին՝ կվերադարձնենք և Ղրիմը, և մարդկանց», - ասել է Զելենսկին ՝ հավելելով, որ «ինքը խենթի պես հավատում է դրան»:
Նման հայտարարությամբ Ուկրաինայի նախագահը հանդես է եկել Ղրիմի թաթար ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև խոստացել է, որ թերակղզու վրա բարձրացնել Ղրիմի թաթարական դրոշը:
Ղրիմը Ռուսաստանի մաս է դարձել 2014թ․ մարտին հանրաքվեից հետո, երբ բնակիչների մեծ մասը հանդես եկավ վերամիավորման օգտին: