ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները «Մաթեմատիկա» առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:
Ընդհանուր առմամբ մեդալի 183 հավակնորդներից 92-ը հանձնելու են միասնական
քննություն: Մեդալի կենտրոնացված քննության համար հայտ էին ներկայացրել 91
շրջանավարատ: ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ
դպրոցում հունիսի 25-ին կազմակերպված քննությանը ներկայացել են 73
շրջանավարտ ։ Մեդալի քննություն հանձնողներից 66-ը պահպանել են գերազանզ
գնահատականը, իսկ 7 հոգին չեն ստացել 18 և ավելի բարձր միավորներ։ Այժմ
ընթանում է բողոքարկման փուլը։
Հիշեցնենք, որ համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետութունում
հայտարարված արտակարգ դրության պայմաններում որոշում է կայացվել, որ մեդալի
հավակնորդները քննություն կհանձնեն մեկ առարկայից` «Մաթեմատիկայից»: