Արցախում հունիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 115 դեպք, որոնցից 87-ը՝ առողջացած: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
COVID-19-ը հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչի մոտ, որը մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք:
Կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 115-ն են, մեկուսացված է 52 քաղաքացի, թեստավորումների քանակը 1904 է: Արցախում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն արձանագրվել:
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։