f

Անկախ

Տարօրինակ հաղորդագրություն


«Անկախը» մի հաղորդագրություն է ստացել Ազգային ժողովից, որը առնվազն տարօրինակ է: Այն ուղարկվել է ոչ թե շարադրանքի ձևաչափով, ինչպես միշտ, այլ նկարի, որ կարծես հուշում է, թե ստացել ենք հույժ կարևոր փաստաթուղթ:

Նայում ենք նկարին և կարդում.  

«Հաղորդագրություն
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հանդիպման մասին

 

Հունիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ:

Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը 2020 թվականի հունիսի 26-ի դրությամբ եղել է 12 տարուց ավելի:

ԱԺ նախագահը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է նաեւ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, եւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները մինչեւ ՍԴ նոր նախագահի ընտրությունները իրականացվում են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից:

Քանի որ 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ:

Աշոտ Խաչատրյանն իր հերթին հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ»:

Եթե փաստաթղթի բովանդակությունն ավարտվեր այստեղ և դրա տակ ստորագրեր Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը, իհարկե որևէ տարօրինակություն չէինք նկատի:  Բայց զարմանալին ու անակնկալը սկսվում է դրանից հետո:

Գրված է.

«Ստորագրված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի կողմից»:

Այնուհետև ձախ կողմում նշված է Արարատ Միրզոյանի անուն-ազգանունը և պաշտոնը՝ նրա ստորագրությամբ, աջ կողմում՝ Աշոտ Խաչատրյանինը:

Հիմա սա ի՞նչ է, երկու հաստատությունների ղեկավարների հուշագի՞ր, թե՞ աշխատանքային պայմանագիր: Իսկ եթե հաղորդագրություն է երկու պաշտոնյա անձանց հանդիպման մասին, ինչպես որ վերնագրված է, ապա ինչո՞ւ է տարածվում նրանցից մեկի պաշտոնաթղթով, եթե փաստաթղթի ամբողջ բովանդակությունը շարադրված է ոչ թե առաջին դեմքով, այլ՝ երրորդ: Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը ստանձնել հասարակայնության հետ կապերի վարչության պարտականությունները, վարչությունը լուծարվե՞լ է: Իսկ մի գուցե Ազգային ժողովի վերջին իրադարձություններից հետո չպետք է զարմանանք ոչնչի վրա և ամեն ինչ պետք է դիտենք ու ընկալենք սահմանադրական փոփոխությունների ծիրո՞ւմ:

Ուրեմն սպասենք նորանոր հաղորդագրությունների պարոն Արարատ Միրզոյանից:

 

Հասարակություն Ազգային ժողով Արարատ Միրզոյան

Այլ հոդվածներ հեղինակից

Հաջորդ նիստին դատավարության մասնակիցների չներկայանալը դատարանի կողմից որպես անհարգելի դիտարկելը չեմ կիսում. Մակինյան
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը
Հիմնանորոգվում է Հ-21, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածը
ԲՀԿ-ն և ԼՀ-ն դիմել են Արարատ Միրզոյանին քննիչ հանձնաժողով ստեղծելու համար
Կանցկացվի շախմատի համահայկական առցանց մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի շախմատիստներ
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Ավելի քան 484 մլն դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում շուրջ 10 մշակույթի տների և կենտրոնների կառուցմանը, վերակառուցմանը և հիմնանորոգմանը
Առաջին շահագրգռվածները մենք ենք, որ գանք դատական նիստերին ու պրոցեսն իր բնականոն հունով գնա. Սերժ Սարգսյանի պաշտպան
Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին. Արսեն Բաբայան
Մշտական բնակության եկած մոտ 40 ընտանիքների մեքենաները մինչև հիմա ՊԵԿ-ում է, գույքն էլ մեջը. Զարեհ Սինանյան
ՆԻԿՈԼՆ Ու ԿՈՌՈՆԱՎԻՐՈւՍԸ
Փողոցում բաժանվող դիմակները ձեռք են բերվել վարչապետի ազգականների անվան հետ կապվող գործարանից. alternativ.am
Ինձ համար անթույլատրելի է այս պատճառաբանությամբ անընդհատ նիստերը հետաձգելը. դատավորը՝ Սերժ Սարգսյանի պաշտպաններին
Ինչո՞վ են բուժում հիվանդներին. Գևորգ Գրիգորյան
Դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան
Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետերը պետք է ունենանք և բոլոր բեռնատարները պետք է կշռվեն. Փաշինյան
Հայաստանում երեք նոր հիվանդանոց է կառուցվում. Արսեն Թորոսյան
ճանապարհաշինության որակը շատ ավելի լավ է, քան մի քանի տարի առաջ, բայց այդ որակով ընդհանրապես բավարարված չենք. Փաշինյան
Սեպտեմբերի 1-ին կունենանք 21 լրիվ նոր նախակրթարան՝ իր թարմ գույքով. ԿԳՄՍ նախարար
Հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, հնարավոր հավաքույթների վայրերում
Վրաերթի ենթարկված 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Հուլիսի 2-3-ը և 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Թաիրով գյուղում բռնկված խոշոր հրդեհը մարվել է. այրվել են խանութի գույքը և տանիքի փայտյա կառուցատարրերը
ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Ավելին
Ավելին