f

Անկախ

Ապրել լա՞վ, թե՞ ապրել live-ում. ի՞նչ ենք մենք ուզում,ուղիղ


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը  այsօր` հունիսի 27-ին, «Ստի վերջը» ֆեյսբուքյան տեսաշարի 11-րդ` վերջին մասում, որը վերնագրել է «Ապրել լա՞վ, թե՞ ապրել live-ում. ի՞նչ ենք մենք ուզում», բացատրեց, թե ինչու է իր տեսանյութերի նկարահանման վայր ընտրել խոհանոցը:

«Պատասխանը շատ պարզ է, բաղկացած է 3 մասից: Ես ընտրել եմ խոհանոցը, որպեսզի միասին բացահայտենք էլիտաների իշխանության ներքին խոհանոցը, թե ովքեր և ինչպես են եփում այդ ճաշը, փող աշխատում, ինչպես են կիսել իրար մեջ իշխանությունը: Երկրորդ պատճառը` խոհանոցը մի վայր է, որն ամենամոտիկն է իրականությանը, երբ դու մտնում ես խոհանոց, չակերտավոր անջատում ես լայվը, բացում ես սառնարանը, տեսնում ես՝ արդյոք քո սառնարանում ավելացել են քո սիրած բաները, թե պակասել են, ինչքան ես դու դրանց համար վճարել, ավելի շատ, թե` քիչ: Խոհանոցը իրականություն է»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով՝  այսօր  ինքը ժողովրդի հետ եփելու է հեղափոխական բորշչ:

«Միասին կհասկանանք, թե ովքեր եւ ինչ ձեւով եփեցին այդ ճաշը, որը կանգնել է ժողովրդի կոկորդին` թունավորելով ժողովրդի ներկան եւ ապագան: Վերցնում ենք թավշյա, ոչ բռնի, սիրո կաթսա, կաթսայի տակը, ինչպես տեսնում եք, թավիշ է, մենք լցնում ենք հայկական ջուրը, ջրի մեջ դնում ենք տեխնոլոգիաները, որպեսզի Հայաստանը սկսի եռալ: Մեզ պակասում են Սորոսի հիմնադրամի անձնավորությունները` երկու տիկնիկ եմ դնում՝ տղամարդկանց–կանանց եւ ղզիկ տղամարդկանց: Հետո կարեւոր մի բան եմ դնում՝ ԼԳՏԲ համայնքն է, որովհետեւ հեղափոխության շարժիչ ուժն իրենք էին: Հետո, երբ հեղափոխությունը եռում էր, այդտեղ մտավ Արեւմուտքը, որի խորհրդանիշը կոկա–կոլան է, և սկսում է ավելի եռացնել, միանգամից գալիս են ռուսները, ասում են՝ էս ինչ բորշչ եք եփում առանց մեզ , ռուսները խորհրդանշվում են օղիով, բոլորը խառնում են իրար, չեն հասկանում: Այդտեղ արթնանում են նախկին իշխանությունները, նախկին իշխանությունները առաջարկում են՝ մենք գնանք էս կարտոլով, մեր  ճաշը լավ վիճակի է, սկսում է եփվել, ավելանում են կրակի վրա յուղ լցնողները, որ միանգամից գմփա՝ գլենդելահայությունը, որոնց խորհրդանիշը յուղն է, հետո մեր ինտելիգենցիան, որոնց ես նայում եմ որպես քյալամ, ու էդտեղ արթնանում են հարեւան երկրների գործակալները և ընդհանրապես, գործակալական ցանցը՝ սեւ պղպեղը, այդտեղ նախկին իշխանության էլիտաները սկսում են հեղափոխության հետ տարբեր կոնտակտների մեջ մտնել, որոնք մի օրում հնից դարձան նոր իշխանության աղն են, եւ մնում են բիզնեսմենները, որոնք ողջունում են հեղափոխական իշխանություններին եւ սկսում են մուծվել, նրանց խորհրդանշում եմ ծխախոտով: Այստեղ մնում են աղանդավոր մեր հայրենակիցները, որոնք մի կոճակով միանգամից սկսեցին փակել փողոցները, որոնց ես  խորհրդանշում եմ սեւ բրինձով: Այստեղ մնում է ժողովուրդը, որն ամենավերջինը միացավ այս խրախճանքին, նրանց խորհրդանշում ենք սպիտակ բրինձով: Եւ պակասում է մեր հերոսը, որն այս հեղափոխության հետ ունի 0 կապ, որն իր համար քայլում էր, մեկ էլ՝ հոպ, տեսավ, որ հեղափոխություն է, եւ կաթսան եռում էր, կոնսուլտանտներն ասացին արի, քո հերթն է, մեր հերոսին ես երկար մտածում էի, թե ինչի հետ համեմատեմ, քանի որ ինքն իրեն համեմատում է ուղտի հետ, ու հայտնվում է ուղտը ու սկսում է սա խառնել: Սա է հեղափոխության բորշչը։ Սրանից հնարավոր չէ կշտանալ, կարելի է միայն թունավորվել։ Այս ճաշից, որ եփվել է, ոչ մեկ երջանիկ չէ, բացի Նիկոլ Փաշինյանից»,-ասաց նա:

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը երկու տարի անընդմեջ ստել է, ասել է, որ  կոպեկ առ կոպեկ վերադարձնելու  է, բայց վերադարձրել է 105 միլիոն դոլար, սակայն որպես պարգեւավճար է տրվել 124 միլիոն դոլար:

«Հիասթափված են տաքսիստները, ուսուցիչները, թոշակառուները, ուսանողները, գործարարները, հիասթափված են մարդիկ, որոնք վարկերի տակ են»,- ասաց նա:

Միքայել Մինասյանը համոզմունք հայտնեց, որ շատ շուտով այս հեղափոխական կաթսան հայտնվելու է պատմության աղբամանում, եւ Հայաստանը կսկսի ստեղծել բարեկեցիկ եւ ազատ կյանք:

Նա հավելեց, որ այլեւս տեսանյութեր չի նկարահանելու խոհանոցից:

Միքայել Մինասյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Իշխանափոխություն

Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ Միլլեր
ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը և G7-ը ուսումնասիրում են Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվները բացելու հնարավորությունները. Յելեն
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
Գերմանիայի նախագահը ապրիլի 22-24-ը եռօրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Ավելին
Ավելին