Գերմանացի բժիշկները մեկ օորւմ երկրում կորոնավիրուսային վարակի 687 նոր դեպք են գրանցել, մահացել է 6 հիվանդ: Այդ մասին են վկայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Մեկ օր առաջ փորձագետները վարակի 477 դեպք և մահվան 20 դեպք էին գրանցել:
Նշվում է, որ Գերմանիայում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 193,243-ի:
Համաճարակի սկզբից ի վեր 8,954 մարդ մահացել է կորոնավիրուսային վարակից, ապաքինվել է 177,5 հազար հիվանդ:
Վարակվածներ ամենամեծ թիվը գրանցվել է Բավարիայում, Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում և Բադեն-Վյուրթեմբերգում:
Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին։
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 9 միլիոնը։