Արցախում հունիսի 28-ի տվյալներով կորոնավիրուսային վարակը հաստատվել է 118 քաղաքացու մոտ, որից 87-ն առողջացել են: Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Արցախում ընդհանուր առմամբ, կատարվել է 1921 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին: Ընդհանուր մեկուսացված է 55 ծ անձ։
Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար, հանրապետությունում մահվան դեպքեր չեն արձանագրվել։