Կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Միքայել Մինասյանի պարբերաբար կրկնվող այս հարցերն ԱՆՀՐԱԺԵՇՏ էր բարձրաձայնել և դրանց պատասխաններն ԱՆՀՐԱԺԵՇՏ էր գտնել օրվա առաջնորդների և իշխանությունների կողմից գոնե 1988-1991, 1998, 2008 և 2018 թվականներին: Սակայն այդ հարցերը և դրանց պատասխանները չգիտես ինչու այս տարիների ընթացքում բարձրաձայնում են ո'չ օրվա առաջանորդները և իշխանությունները: ԻՆՉՈ՞՞՞Ւ…
Դա է պատճառը, որ ես իմ նախորդ ստատուսում գրել էի`
« ՀԸ՞, ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՋԱՆ`
լավ չէ, չէ՞, երբ անգամ պարզ առաջարկություններ կա'մ բանի տեղ չեն դնում, կա'մ գնդակի պես տշում... »