f

Անկախ

«Առաջիկայում կհիմնադրվի նոր քաղաքական ուժ». Վանեցյանը մտնում է քաղաքական դաշտ


Այսօր ես հայտարարելու եմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին եւ փորձելու եմ ներկայանալ արդեն քաղաքական դաշտում: Այս մասին հայաստանյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Քաղաքական գործունեությամբ զբաղվելը ենթադրում է քաղաքական ուժի ստեղծում, գրանցում, որը ես առաջիկայում պատրաստվում եմ իրականացնել: Առաջիկայում կհիմնադրվի նոր քաղաքական ուժ, այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են քաղաքական կոնսուլտացիաներ, եւ շատ մոտ ժամանակներս կհայտարարենք մեր կուսակցության գրանցման մասին»,-ասել է նա:

Հարցին, թե արդյոք իր կարծիքով իր մուտքը քաղաքական դաշտ այսօր պահանջարկ ունի, Վանեցյանը պատասխանել է. «Ես շատ լավ գիտեմ այն մտահոգությունները, որոնք կիսում են մեր քաղաքացիները բակերում, աշխատավայրերում, իրենց ընկերական հանդիպումների ժամանակ, եւ այդ մտահոգությունները շատ համատարած են, եւ եթե անկեղծ լինեմ՝ տեղին: Այդ ուսումնասիրությունները մենք կատարել ենք, եւ կարծում եմ, որ այսօր անհրաժեշտություն կա, որպեսզի ձեւավորվի մի քաղաքական ուժ, որը կփորձի համախմբել եւ միավորել հասարակության այն լայն զանգվածը, որն այսօր չի ընդունում այսօրվա իշխանությունների գործելակերպը, դժգոհ է այսօրվա իշխանությունների գործելակերպից, չեն արդարացվել հասարակության հույսերը, եւ նրանք նաեւ մարդիկ են, որ չեն ուզում՝ վերադարձ անցյալին:

Շատ կարեւոր մի երեւույթ է ի հայտ եկել Հայաստանում՝ հասարակությանը սեւի եւ սպիտակների բաժանելը: Ես կարծում եմ՝ դա կեղծ օրակարգ է, որը բերվել է մեր դաշտ, քաղաքական օրակարգ, ըստ որոնց՝  գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են: Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա: Վերադարձ անցյալին երբեք չի լինելու, ես այն մարդն եմ, որը պայքարելու է դրա դեմ, որ վերադարձ անցյալին հանկարծ չլինի: Բայց նաեւ ես այն մարդն եմ, որը դեմ է հասարակության բաժանումներին, եւ այդ կեղծ օրակարգը, որը մանիպուլյատիվ կերպով տարածվում է մեր հասարակության եւ ժողովրդի շրջանում, որ կան սեւեր եւ սպիտակներ… նման բան չկա, մենք բոլորս հայ ենք եւ բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք»:

Արթուր Վանեցյան

Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Չի կարելի սահմանազատում իրականացնել առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու. Կարապետյան
Կիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Ավելին
Ավելին