f

Անկախ

Դուք ճիշտ էիք՝ ես սխալվեցի


Քանի անգամ է եղել անցած երկու տարիների ընթացքում, որ իշխանությունները եւ դրանց սատարողները անցել են թույլատրելիի սահմանը այս կամ այն ընդդիմախոսի նկատմամբ՝ տարածել անձնական լուսանկարներ, մտել ընտանիք եւ այլն։ Ու ամեն անգամ դա տեսնող ընդդիմադիրները բարձրաձայնել են այդ փաստերը, բայց մտքում հաստատ ասել. «հա, շատ ահավոր բան են անում սրբություններ պղծելով, բայց դե այսինչ ընդդիմադիրն էլ էր չափը անցնում ՝ հայհոյանք, վիրավորանք, ծաղր…»։ Ու հաստատ մտքում կրկնում էին. «Դե ես ուրիշ եմ ՝ ես հայհոյանք չեմ տալիս, քաղաքական բանավեճի սահմանները պահում եմ ու իմ նկատմամբ տենց բան հաստատ չեն անի»։

Մի երկու շաբաթ առաջ իշխանական թիմը տարածում էր

Ruben Melikyan

-ի երեխայի նկարները՝ մարդու, ով երբեք չի հատել կոռեկտության սահմանը։ Հիմա գոնե կհասկանա՞ք, որ Փաշինյանի հետ «կանոններով խաղալ» չի լինում, որովհետեւ այդ կանոնները ամեն րոպե փոխվում են ու խախտվում հենց իրա կողմից։Այս երկու տարիների ընթացքում հաճախ բանավիճել ենք

Artur Danielyan-ի,Narek Malian-ի,Narek Samsonyan-ի ու շատ ուրիշների հետ, որ փողոցային ակցիաներին այլընտրանք կա։ Մենք էլ ենք իրականացրել բազմամարդ (այդ թվում նաեւ ամենաբազմամարդ) ակցիաներ, բայց ես համարում էի, որ պիտի սկզբից մարդկանց մոլորությունից հանենք խոսքով ու հետո բոլորով անցնենք գործին։ Դուք ճիշտ էիք, տղերք՝ ես սխալվեցի։ Պիտի «փողոցում Փաշինյանի թիմը անպարտելի ա» միֆը կոտրվի ու դա կարելիա անել միայն փողոցում, իսկ մեր հայրենակիցներից շատ շատերը արդեն իսկ դուրս են եկել ամենատարբեր մոլորություններից։

Մենք շատ ենք հանդիպել փողոցային ակցիաների ժամանակ, քաղմասների մոտ, քաղմասներում ու առաջիկայում շատ ավելի շատ կհանդիպենք։ Մենք փափուկ աթոռներով ու լավ կոնդիցիոներով հեռուստատեսային տաղավարներից քաղաքական բանավեճ վարել գիտենք, միջազգային կառույցներում ժողովրդավարությունից ու պետական շահերից հավասարը հավասարի խոսել գիտենք, բայց նաեւ առավոտյան իր զավթած պետական կառույց ճեմող իշխանիկին դռան մոտ իր տեղը հիշացնել գիտենք։ Մեկը մյուսին չի խանգարում։

Рупор-ները зарядка-յի դրած են, հարյուրավոր երիտասարդներ էլ սպասում են Telegram-ով ու Signal-ով զանգին։ Կհանդիպենք ամեն տեղ ՝ սահմանադրությունը ոտնահարող ԱԺ-ի բակից մինչեւ միայն իր իշխանությունը պահելու վրա աշխատող կառավարության շենք։

Հայկ Մամիջանյան ՖԲ Գրառում Բողոքի ակցիա Նիկոլ Փաշինյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին