Geo-tv հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ անհայտ անձինք հարձակվել են Պակիստանի Կարաչի քաղաքում գտնվող բորսայի շենքի վրա, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:
Հարձակվողները զինված են եղել հրազենով և նռնակներով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Վիրավորվել է նաև երեք մարդ, այդ թվում ՝ ոստիկանության աշխատակիցներ և անվտանգության աշխատակից: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Շենքի ներսում գտնվող մարդկանց տարհանել են պահեստային ելքով:
Նշվում է, որ հարձակումը իրականացրել են չորս անձինք: Նրանցից երեքը ոչնչացված են, մեկը շենքում Է գտնվում: