Russia Today հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դեռևս չգիտի, թե երբ սահմանները կբացվեն։ Գրում է Gazeta.ru.ն:
«Ես չգիտեմ», - ասել է Լավրովը:
Նախարարը նշել է, որ նորմալ կյանքը աստիճանաբար կարգավորվում է։
Անցած շաբաթ նա անձամբ է հանդիպել երկու արտասահմանցի գործընկերների հետ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում առաջին անգամ է այցելել արտերկիր՝ Սերբիա և Բելառուս:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: