Աշխարհում ավելի քան 500 հազար մարդ մահացել է նոր տիպի COVID-19-ի կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին են վկայում Worldometers պորտալի տվյալները: Գրում է Gazeta.ru.ն:
Բացի այդ, համաճարակի ժամանակ մահացու ելքերի ընդհանուր թիվը հասել է 503,597-ի:
Աշխարհում 10 218.562 քաղաքացու կորոնավիրուսի դեմ թեստի պատասխանը դրական է եղել։
Միևնույն ժամանակ, COVID-19-ից բուժվել է 5 521 578 մարդ:
4,193,387 ակտիվ դեպքերից 57.947 հիվանդ ծանր վիճակում է գտնվում:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: