f

Անկախ

Եվ որո՞նք են ձեր այդ «հեղափոխության արժեքները»...


(կներեք, երկար եմ խոսելու, հա ու եթե ֆեյքաբուծարանից եք, սուսուփուս անցեք այլոց այլ գրառումների):

Արդեն մի քանի օր է, ինչ աչքերս «մազոլ արեց» մի կպչուն բառակապակցություն՝ «հեղափոխության արժեքները»: Գիտեք, իր հերթական ջղագրգիռ ու կեղտակոլոլ բառամթերքով ելույթում ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը նման մի ֆրազ նետեց, թե՝ հաջորդ խորհրդարանում լինելու են միայն հեղափոխության արժեքները պաշտպանող ուժերը...

Այս, կներեք, հայտարարության մեջ հրաշագեղ է գրեթե ամեն մի «շրջադարձիկ: Նման հայտարարությունն ինքնին անհեթեթ է: Թեկուզ այն պարզ պատճառով, որ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ ընտրողների փոխարեն որոշի, թե 2023-ին, եթե հերթական ԱԺ ընտրություններ լինեն (կամ՝ թեկուզ արտահերթ), ով պետք է լինի խորհրդարանում, իսկ որ ուժը՝ ոչ: Նիկոլն ընդամենը 1 քվե ունի, որն էլ ինքը կորոշի, թե ում օգտին կտա, եթե, իհարկե, ազատության մեջ լինի և քվեարկելու իրավունք ունենա: Բայց դա դեռ թողնենք:

Ինձ արժեքները հետաքրքրեցին: Հեղափոխության, որը ես էն գլխից էլ իշխանափոխություն եմ բնորոշել: Սակայն թող ըստ ասվածի լինի՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ, ուրեմն, ԱՐԺԵՔՆԵՐ:

Որո՞նք են այդ «հեղափոխության արժեքները»: Լավ, փորձեմ ինքնուրույն մտաբերել:

Եթե չեմ սխալվում, «հեղափոխությունը» բռնատիրական, ավտորիտար, հակաժողովրդավարական, կոռումպացված, հանցավոր ռեժիմի դեմ էր, չէ՞: Ոնց որ Փաշինյանի գործածած բնորոշումների մեծ մասից բան բաց չթողեցի:

Դրանից առնվազն բխում էր, որ «հեղափոխությունն» անողները սկզբունքորեն մերժում են ավտորիտարիզմը, կոռումպացվածությունը, հանցավոր կապերն ու հանցաշխարհային մտածելակերպը:

Ասել կուզեր, թե իրենք՝ «հեղափոխականներն» ու անձամբ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության, խոսքի և մամուլի ազատության, բազմակարծության, օրինականության, կառավարության հաշվետու-թափանցիկ աշխատանքի կողմնակից են: Ու այս ամենը՝ բացառապես գերադրականով, այսինքն՝ համոզվա՛ծ, գաղափարակա՛ն կողմնակից են:

Իսկ ի՞նչ ունենք իրականության մեջ: Ունենք գերկենտրոնացած անձնիշխանություն՝ ընդգծված բռնակալական, ավելին՝ ֆաշիստականի պարոդիա հիշեցնող բացահայտ հակումներով:

Ունենք ցանկացած այլ տեսակետի ու կարծիքի, էլ չեմ ասում՝ քննադատության կամ դիտողության և այն արտահայտողների դեմ ծայրահեղ թշնամական տրամադրված, ծայրահեղ անընկալունակ ու ցանկացած նման հարց անձնական թշնամանքի ու վիրավորանքի դաշտ տանող, բացարձակապես մաղձով ու թույնով արձագանքող, զազրախոսության ու բոլորին պիտակավորելու բնութագրով աչքի ընկնող իշխանություն և կոնկրետ իշխող խմբակի «թավշապետ», ի դես Նիկոլ Փաշինյանի:

Ավելին, այս երկու տարվա ընթացքում բազմաթիվ են դեպքերն ու փաստերը, երբ իշխանությունը ուղղակի կամ անուղղակի ոչ միայն սպառնացել է խոսքի ազատությանը, մամուլի ազատությանը, հիմնարար ժողովրդավարական արժեքներին, այլև իր թևի տակ եղած, իբր թե՝ ինքնուրույն ու ինքնագլուխ գործող (իբրև թե, էլի) հուվեյբինների միջոցով իրականացրել է եղկելի հարձակումներ ինչպես փաշինյանական իշխանությանը քննադատող անհատների, այնպես էլ՝ ընդդիմադիր կազմակերպությունների, կուսակցությունների, նրանց ներկայացուցիչների, լրատվամիջոցների, լրատվական հարթակների վրա: Ոչ միայն այս «արտակարգի» ընթացքում: Դա եվգլի վաղ է սկսվել: «Հեղափոխությանը» զուգահեռ, երբ փաշինյանականները սորտավորում էին լրատվամիջոցները, երբ Փաշինյանի անձի պաշտամունքով տառապող որոշ հեղինակներ սորտավորում էին քննադատողներին և ոչ միայն:

Սա, եթե չհաշվենք անմիջապես պետական ռեպրեսիվ ապարատի գործադրմամբ (ԱԱԾ, ոստիկանություն) կոնկրետ լրատվամիջոցների վրա հարձակվելու հայտնի ու աղմկահարույց դեպքերը:

«Հեղափոխության արժեք», եթե չեմ սխալվում՝ «սերն ու համերաշխությո՞ւնն» էր: նույնիսկ արդեն ծիծաղելի չէ:

Այս երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը և իր ստվերի տակ հանկարծակի քաղաքապետ կամ էլի նման մի բան դերձած ծաղրանկարային կերպարները,գրեթե ամենօրյա ռեժիմով ամենքից շատ ու ամենից հաճախ տարածել են ատելություն, ներհասարակական թշնամանք, հանրության մեջ մարդկանց տարբեր խմբերին մեկը մյուսի դեմ հանող տրամադրություններ են սերմանել: Նրանց գրեթե ամեն մի ելույթ ներծծված է եղել լեղիով ու մաղձով:

Էլ «սևեր» ու «սպիտակներ», էլ «շնաբարո դուրսպրծուկներ», էլ «ռեժիմի մնացուկներ», էլ «քաղաքական դիակ», էլ «աղբանոց նետել» և այդպես շարունակ: Էլ կիսագրագետ պողոս, էլ գլխից ախքատներ, էլ սաբոտաժնիկներ, էլ յեսիմ թե ինչ (ամնե օր լսում եք, ինձանից լավ գիտեք):

Եվ արդեն ավելի քան երկու տարի է Հայաստանի ներքին կյանքի մթնոլորտն ու միջավայրը ուղղակի թաթախված են և պարբերաբար հեղեղվում են նողկանք հարուցող այս գարշանքով:

Քիչ էր մնում մոռանայի, որ Փաշինյանին քննադատողները, ըստ Նիկոլի և իր քաղուսուցչապետ ԼՏՊ-ի՝ «պետական դավաճաններ» ու «պետական հանցագործներ» են: Դե, իսկ անձի պաշտամունքի մեջ խրված նիկոլականների համոզմամբ, քննադատողները կամ ընդդիմադիրները թուրքեր են, որոնց պետք է մորթել, սպանել, քառատել, և այլն:

Սրա՞նք չեն ձեր «հեղափոխության արժեքները»:

Կոռուպցիայի մասին: Կամ էլ՝ «թափանցիկ աշխատելու»:

Շրջանցում եմ կոռուպցիոն հանցանքի մեջ մեղադրանքով քրեական համապատասխան գործընթացների մեջ հայտնված «հեղափոխականներին» վերաբերող հանրահայտ փաստերը:

Ո՞ւր է «թափանցիկության» համոզված կողմնակիցների կառավարության հաշվետվությունը, օրինակ՝ անուն առ անուն «հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչներից բռնագանձված գույքի և ֆինանսական միջոցների մասին: Այն մասին, թե ինչի վրա ծախսվեցին այդ միջոցները:

Ո՞ւր են հաշվետվությունները բազում այլ կետերով, ասենք՝ դրսից ստացած օգնության միլիոնավոր եվրոների, այս վարակի համար բացված հիմնադրամի հանգանակությունների միջոցների ծախսի վերաբերյալ ու բազում նման այլևայլ կետերով: Երբեք ոչ մի ռեալ հաշվետվություն: Միմիայն ընդհանուր ֆրազներ, ինչ-որ նկարչական վիճակագրություն, որ հրապարակվելուց կես րոպե անց, չդիմանալով քննադատության, խոտանվում են բանիմաց փորձագետների կողմից:

«Հեղափոխության արժեքների» մեջ, եթե չեմ սխալվում, այն էր, որ մերժվում է բյուջետային միջոցների մսխումը...

«Մերժողները» պետական բյուջեից իրենց առասպելական չափերի հասնող, անգամ, հայտնի է տարբեր անձրադարձերից՝ 100 միլիոն դոլարը գերազանցող «պրեմիաներ» են դուրս գրել: Իրենց, իրենց սուրճ տվողներին, վարորդներին, օգնականներին: Սա հենց բյուջեն լափել է նշանակում: Ամենաբացահայտ ձևով: Ու, մեր մեջ ասած, կարող է նաև որպես կոռուպցիա դասակարգվել (պետական պաշտոնն ու լիազորությունները հօգուտ անձնական շահի կամ շահախնդրության ծառայեցնելը:

Սա, դեռ չասած նորիշխանավորների այս կամ այն մերձավորի կամ նրանց առնչվող, փոխկապակցված անձանց կողմից հանկարծակի ինչ-որ գնումների պատվեր ստանալը (դե, խալի լվալը կհիշեք):

Սա, եթե չհիշատակենք արդեն տխրահռչակ ծխախոտային մաքսանենգույթան խայտառակությունը և այլ՝ վերջերս մեծ թափով պայթած սկանդալներ:

«Հեղափոխության արժեք», գուցե այդքան շատ չէր ասվում, բայց ինքնին ենթադրվում էր, ավելի հզոր, ուժեղ պետության երազանքն էր (չասեմ՝ գաղափարը):

Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը չի եղել երբեք այսքան խոցելի և թույլ, պետական համակարգը շփոթի մատնված վիճակում, որքան այսօր է: Նույնիսկ Տեր-Պետրոսյանի կառավարման ոչ բարով ամենածանր շրջանում Հայաստանն այսքան խախուտ դիրքերում չի եղել:

Էլ ի՞նչ «հեղափոխական արժեքներ» կան:

Փաշինյանի և նրա պաշտամունքով տարվածների «հեղափոխության», իսկ ավելի ճիշտ՝ ԽԵՂ-ափոխության «արժեքները», որքան իմ սուբյեկտիվ ընկալմամբ արձանագրել եմ, հետևյալներն են.

սուտ, կեղծիք ու կեղծավորություն, աղանդավորականություն, լգտբ-ություն, օտար ֆինանսավորողների շահերի սպասարկում (սորոս-մորոսները):

Հիմնարար «հեղափոխական» արժեքները, իրակա՛ն արժեքները սրանք են.

անպատասխանատու հայտարարություններ, արկածախնդրություն, ներքին թշնամանք և ատելություն, հասարակության շարունակական պառակտում, իրավունքների ոտնահարումներ, մանիպուլյացիաներ (հաշվետվողականության փոխարեն):

Այ ձեր դավանած «արժեքները» նաև սրանք են.

ընդդիմախոսների հալածանք և հետապնդում, քաղաքական մոնոպոլիզմ, բազմակարծության բացառում:

Փաշինյանի հիմնարար «արժեքներից« է պերմանենտ օրինազանցումն ու բոլոր կարգի օրենքների վրա թքած ունենալը, շարունակական խառնակչությունն ու անգամ իրենց վստահության քվե տված մարդկանց բանի տեղ չդնելը:

Սրա՞նք են ձեր «հեղափոխական» արժեքները:

Սա, ի դեպ, դեռ ամբողջական ցանկը չէ:

Հա, քիչ էր մնում մոռանայի, այն «պառկողը» հիշեցրեց:

»հեղափոխության» արժեքներից էր ոնց որ թե այն, որ մերժելի է, որ Հայաստանը ոստիկանապետություն լինի:

Ահա նույն այդ «մերժիստները» Հայաստանը ոչ թե ոստիկանապետության գերադրական վիճակի են հասցրել, այլ վերածել են բացարձակ մենթիշխանության, չնայած, այդ ծառայողներն էլ են մեղքդ գալիս արդեն:

Նրանք, ովքեր «մերժում» էին մարդկանց տուգանելը, նույն այդ մարդկանց «տուգանքի մատերիալ» են դարձրել:

Սա, ի դեպ, «հեղափոխության» գլխավոր արժեքներից է՝ ՑԻՆԻԶՄ, ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:

Դե ինչ, կարելի է ասել, որ արտածեցինք այն «արժեհամակարգը» որը պաշտպանող ուժերը միայն, ըստ Փաշինյանի, պետք է լինեն ներկայացված հաջորդ խորհրդարանում:

Ստացվում է, որ այնտեղ պետք է լինեն ապազգային, հայոց լեզուն «երկրորդ սորտ» և բուհ-երում դասավանդման ոչ արժանի համարող, Հայ եկեղեցին մերժող, օտարասուն և աղանդավորական, հնարավոր է նաև՝ լգբտ-ական, բարոյական կողմնորոշիչներից զուրկ, ցինիկ ու ստախոս, ատելություն և մաղձ տարածող, հայրենակիցներին այպանող, թշնամիներին՝ գովաբանող, անհաշվետու, արկածախնդիր, շահամոլ, քաղաքական «պլաստիլին», շողոքորթող ու կեղծավորություն անող, սոցիալական ու քաղաքական խտրականություն դավանող, օրենք ասվածն արմատից չընդունող, միայն պրեմիաների դիմաց «աշխատող», եթե ավելին չասվի՝ հակահասարակական և հակաժողովրդավարական ուժերը, ասենք՝ «իմ քայլը-1», «իմ քայլը-2» և «իմ քայլը-3» խմբակները:

Դուք՝ ձեր «արժեքները»:

Ինքս ոչ միայն նման կազմով խորհրդարան չեմ ուզենա տեսնել, այլև կարող եմ նման խորհրդարան միայն մեր թշնամուն ցանկանալ, ինչպես էն «կիրթ»-ին, էնպես էլ էն «քաղաքակիրթվածին»:

Արմեն Հակոբյան

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին