Մոսկվայում գործող կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը 6719 է կազմում: Գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 641156 դեպք: Համաճարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուսից բուժվել է 403430 մարդ, մահացությունների թիվն աճել է՝ հասնելով 9166-ի:
Ռուսաստանում կորոնավիրուսի առաջին երկու դեպքերը հայտնաբերվել են հունվարի 31-ին Չինաստանի քաղաքացիների մոտ: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվածների թիվը գերազանցում է 10 միլիոնը, իսկ կորոնավիրուսի զոհերի թիվը գերազնում է ժամանակի ընթացքում ավելի քան 500 հազարը: