Իրանի իշխանությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ շուրջ 30 մարդու ձերբակալման օրդեր են տվել, որոնք ըստ Իրանի իշխանությունների, ներգրավված են եղել «Իսլամական հեղափոխության պահապանների կորուսի» «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության մեջ։ Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի դատական իշխանություններին:
Թեհրանի դատախազ Ալի Մեհրիի խոսքերով՝ Թրամփը և մյուսները մեղադրվում են «սպանություն և ահաբեկչություն» մեջ:
Ըստ նրա, Իրանը մտադիր է արդարություն փնտրել նույնիսկ այն բանից հետո, երբ Թրամփը լքի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը:
Նշվում է, որ Թեհրանը Ինտերպոլին խնդրել է ձերբակալման մասին առաջնահերթ ծանուցում տրամադրել Թրամփին և մյուս անձանց : Իսկ Ինտերպոլում այդ խնդրանքը չեն մեկնաբանել:
Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները հայտարարեց, որ իրանցի գեներալ Սուլեյմանին սպանվել է Իրաքում իրականացված գործողության ընթացքում: Դրանից հետո Թեհրանը հայտարարեց «միջազգային ահաբեկչության ակտի» մասին:
Իրանը Սուլեյմանիի սպանությանը պատասխանեց Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա հարձակումներով: