CanSino Biologics ընկերության փոխանցմամբ՝ Չինաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հաստատվել է ռազմական օգտագործման համար։ Գրում է Gazeta.ru-ն:
COVID-19- ի դեմ պատվաստանյութը մշակել են CanSino Biologics ընկերությունը, Պեկինի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի և Ժողովրդական ազատագրական բանակի ռազմական բժշկական գիտությունների ակադեմիան:
«Ընդհանուր կլինիկական արդյունքները ցույց են տալիս, որ Ad5-nCoV պատվաստանյութը SARS-CoV-2 կորոնավիրուսով առաջացած հիվանդությունների առաջացումը կանխելու ներուժ ունի», - նշվել է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կլինիկական հետազոտությունների առաջին և երկրորդ փուլերը հաջող են անցել, սակայն զանգվածային օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան դեպարտամենտի թույլտվությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչև 2019-ի վերջը պատվաստանյութը կարող է հայտնվել վաճառքում: