ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավանություն է տվել երկրի սահմանադրության մեջ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նոր դրույթներ մտցնելու գաղափարին։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ես համաձայն եմ այն առաջարկություններին, որոնք սահմանադրության առաջին հոդվածում ներառելու են կենսաբանական բազմազանության դեմ պայքարի և կլիմայի փոփոխության դեմ պարտավորությունները», - ասել է Մակրոնը։
Նախագահի խոսքերով՝ Ֆրանսիան իր տնտեսական մոդելում պետք է ավելի շատ տեղ հատկացնի էկոլոգիային: Միևնույն ժամանակ, շրջակա միջավայրի վերափոխումները չպետք է դանդաղեցնեն տնտեսական զարգացման տեմպերը:
Ֆրանսիայի հիմնական օրենքը փոխելու հարցը պետք է քննարկեն խորհրդարանի երկու պալատները, այնուհետև դրվի հանրաքվեի, ասել է Մակրոնը: