Փետրվարի 5-ին, ժամը 21:03-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գեղարվեստի ակադեմիային հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծատուրյան փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում այրվում է անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 22:47-ին:
Այրվել է մոտ 2.5 տոննա անասնակեր: