f

Անկախ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետը դադարելու հիմքով վերջիններիս կենսաթոշակի ապահովման նախագիծը


Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, ձեռնպահ՝ զրո և 1 դեմ:

Նշենք, որ նախագիծը վերաբերում էր Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ՍԴ օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթների համապատասխանեցմանը Սահամանադրության 213 հոդվածի նոր խմբագրությանը, քանի որ օրենքը փաստացի հակասում է  Սահմանադրությանը։

Առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, ըստ որի առաջին առաջադրումը կատարվելու է՝Կառավարության, երկրորդը՝ Հանրապետության Նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

Ազգային ժողովը միաձայն ընդունեց նաև Սահմանադրական փոփոխությունները  հանրաքվեի դնելու մասին որոշումը ուժը կորցրած համարելու մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 81 պատգամավոր:

Նշենք, որ Ազգային ժողովի այսօրվա նիստին չեն մասնակցում ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 26-ին, դադարում է ՍԴ երեք դատավորների՝ Հրանտ Նազարյանի , Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը, ինչպես նաև դադարում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը:

Հայաստան Ազգային ժողով Սահմանադրական դատարան

Այլ հոդվածներ հեղինակից

Կանցկացվի շախմատի համահայկական առցանց մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի շախմատիստներ
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Ավելի քան 484 մլն դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում շուրջ 10 մշակույթի տների և կենտրոնների կառուցմանը, վերակառուցմանը և հիմնանորոգմանը
Առաջին շահագրգռվածները մենք ենք, որ գանք դատական նիստերին ու պրոցեսն իր բնականոն հունով գնա. Սերժ Սարգսյանի պաշտպան
Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին. Արսեն Բաբայան
Մշտական բնակության եկած մոտ 40 ընտանիքների մեքենաները մինչև հիմա ՊԵԿ-ում է, գույքն էլ մեջը. Զարեհ Սինանյան
ՆԻԿՈԼՆ Ու ԿՈՌՈՆԱՎԻՐՈւՍԸ
Փողոցում բաժանվող դիմակները ձեռք են բերվել վարչապետի ազգականների անվան հետ կապվող գործարանից. alternativ.am
Ինձ համար անթույլատրելի է այս պատճառաբանությամբ անընդհատ նիստերը հետաձգելը. դատավորը՝ Սերժ Սարգսյանի պաշտպաններին
Ինչո՞վ են բուժում հիվանդներին. Գևորգ Գրիգորյան
Դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան
Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետերը պետք է ունենանք և բոլոր բեռնատարները պետք է կշռվեն. Փաշինյան
Հայաստանում երեք նոր հիվանդանոց է կառուցվում. Արսեն Թորոսյան
ճանապարհաշինության որակը շատ ավելի լավ է, քան մի քանի տարի առաջ, բայց այդ որակով ընդհանրապես բավարարված չենք. Փաշինյան
Սեպտեմբերի 1-ին կունենանք 21 լրիվ նոր նախակրթարան՝ իր թարմ գույքով. ԿԳՄՍ նախարար
Հանգստյան օրերին ոստիկանության կարգախմբերը խստացված ծառայություն են իրականացնելու տեսարժան վայրերում, հնարավոր հավաքույթների վայրերում
Վրաերթի ենթարկված 39-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Հուլիսի 2-3-ը և 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Թաիրով գյուղում բռնկված խոշոր հրդեհը մարվել է. այրվել են խանութի գույքը և տանիքի փայտյա կառուցատարրերը
ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Ամենուր դիմակ դնելու պահանջը զուտ առողջապահական խնդրից բացի նաև դիմակ արտադրողների ու ներմուծողների խնդիրները լուծելու նպատակ ունի
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. ուղիղ
Ինքնիշխանությունը ենթադրում է սեփական շահի գիտակցում և դաշնակցին հարգելու ունակություն
Փաշինյանի նոր որոշումը. Արսեն Թորոսյանին փոխարինեց փոխնախարարը
1 մլն շնչի հաշվով Հայաստանում 51 անգամ ավելի շատ է վարակակիր մահացել, քան Վրաստանում
Ավելին
Ավելին