Ուկրաինական «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է, որ Ուկրաինան մոտ է խորհրդարանական հանրապետություն դառնալուն, ուստի Վլադիմիր Զելենսկին կարող էր դառնալ երկրի վերջին նախագահը: Ադ մասին հաղորդվել է կուսակցության կայքում: Գրում է Gazeta.ru-ն։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ մեկ տարի առաջ ուկրաինացիների երեք քառորդը պաշտպանում էր Զելենսկուն որպես պետության ղեկավար, որը «շատ բան խոստացավ ժողովրդին», սակայն այսօր նրանց մեծ մասն արդեն հիասթափված է իշխանությունների գործողություններից:
Ռաբինովիչի խոսքերով՝ Զելենսկին չգիտի, ինչ անել երկրի հետ:
Խորհրդարանականը հիշեցրել է մեկ տարի առաջ հնչեցրած իր խոսքերն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կլինի կամ ամենահաջողակ կամ վերջին նախագահը, որովհետև երկիրը կդառնա խորհրդարանական հանրապետություն»:
Ավելին, ըստ Ռաբինովիչի, այսօր Ուկրաինան մոտ է երկրորդ տարբերակին: