f

Անկախ

Հայաստա՞ն, թե՞ «խաղաղություն»


Ս․թ․ հունիսի 27-ին կարդացի, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության, ներեցեք, «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպում է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպման բուն թեման եղել է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Այլ կերպ չես կարող մեկնաբանել Արման Բաբաջանյանի առաջարկությունը, թե Արցախի հարցը պետք է լուծվի Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն», իսկ իրականում՝ «Հայաստա՞ն, թե՞ «խաղաղություն»» հոդվածի հայեցակարգին համապատասխան։ Հրապարակմանը հետևեց՝ ինչպես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամլո քարտուղարի հերքումը, այնպես էլ իր՝ Արման Բաբաջանյանի հերքումն առ այն, որ ինչ-ինչ մարդիկ իրենց էջում կեղծ լուր են տեղադրել։ Հակված եմ հավատալ Արցախի նախագահին, սակայն արդյոք Արման Բաբաջանյանն անկե՞ղծ է և արդյոք այդ «կեղծ» հրապարակումով չի՞ փորձել հանրության տրամադրությունները ստուգել, և ինքնուրո՞ւյն է գործել, արդյոք։

Համենայն դեպս, հետևելով այդ գործչի գործունեությանն ու նրա լրատվամիջոցի գաղափարախոսությանը՝ անձամբ ես ավելի քան հիմնավոր կասկածներ ունեմ։ Արդեն սկսում ես իսկապես հավատալ դավադրությունների տեսությանը։ Հիշեցի 2007թ․ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Այլընտրանք» դաշինքի սկզբունքները․ Դաշինքն առաջնորդվում էր ՀՀ Սահմանադրության և Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի դրույթներով։ 2008թ․ ինչպես Նիկոլ Փաշինյանի «Հայկական Ժամանակ», այնպես էլ Արման Բաբաջանյանի հիմնադրած «ժամանակ» օրաթերթը Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչամեքենաներն էին։ Հետագայում, քաղաքականապես հեռանալով Լևոն Տեր-Պետրոսյանից, կարծում էի, որ Նիկոլ Փաշինյանը նրանից հեռացավ նաև գաղափարապես։ Արդյո՞ք․․․ Արդյո՞ք Արցախի հարցի այնպիսի լուծում, որ կբավարարի և Հայաստանի և Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, չի տանում դեպի «Հայաստա՞ն, թե՞ «խաղաղություն»» հայեցակարգին։

 

Չակնկալելով հիմնավոր պատասխաններ, ամեն դեպքում հրապարակային ձևով դիմում եմ հայաստանյան տարբեր քաղաքական ուժերին և գործիչներին․

1. «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ու նրա ղեկավար Էդմոն Մարուքյանին․

Հարգելի Էդմոն Մարուքյան և լուսավորականներ, ձեր կուսակցությունը, բացի լիբերալ-ազատական գաղափարախոսությանը դավանելուց, ի՞նչ մոտեցում ունի Արցախի հարցում։ Համաձա՞յն եք՝ Արցախի թեկուզ ամենալայն ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Եթե ոչ, ապա Արման Բաբաջանյանին ձեր ցուցակ ընդգրկելուց առաջ այդ մասին նրա կարծիքին տեղեկացվե՞լ եք արդյոք։

2. «Սասնա Ծռերի» հենքի վրա ստեղծված «Ազգային-ժողովրդավարական» դաշինքի անդամներին։

Հարգելի ազգային-ժողովրդավարներ, դուք արձագանքում եք ցանկացած հայտարարության, գործողության, որոնք ըստ ձեզ՝ վտանգում են Արցախը։ Ավելին, դուք կողմ եք Քուռ-Արաքսյան միացյալ Հայաստանին։ Սակայն անհասկանալի լռություն եք պահպանում ԱԺ պատգամավորի նախաձեռնությանը։ Եթե համոզված եք, որ այն կեղծ է, ապա ինչո՞ւ եք հավատում և տարածում տարբեր «հեղաշրջումների» մասին չստուգված լուրերը։

3. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Իմ Քայլը» խմբակցության անդամներին․

Հարգելի Նիկոլ Փաշինյան և իմքայլականներ։ Խնդրում եմ հստակ հայտարարել, արդյոք ձեզ համար ընդունելի՞ է Արցախի հարցի լուծման այնպիսի տարբերակ, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Թե՞, եթե այդպիսի լուծմանը «հավանություն» տան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդները, ապա․․․ Կուզենայի հիշեցնել, որ այդպիսի «լուծում» արդեն ունեցել ենք 1923թ․, երբ Արցախում անցկացվեց «հանրաքվե» Արցախն Ադրբեջանի կազմում լինելու վերաբերյալ։ Թե՞, հարգելի իմքայլականներ, դուք այնքան եք վստահում ձեր առաջնորդին, որ, եթե նա մեկ նախադասություն էլ ներկայացնի ԱԺ, դուք կողմ կքվեարկեք։

4. Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանին, նորընտիր իշխանություններին, այլ քաղաքական գործիչներին (իհարկե, ոչ մի դեպքում Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի ընտրյալ ներկայացուցիչներ)․

Հարգելի նախագահ Արայիկ Հարությունյան և արցախցի գործիչներ, վստահելով ձեր սկզբունքայնությանը, բայց խնդրում եմ բացատրել, ի՞նչ իմաստ ուներ ամենաբարձր մակարդակով ընդունել «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամներին և նրա դասալիք ղեկավարին։ Ի դեպ, միայն նախաձեռնության անվանումն ինքնին կասկածներ է հարուցում՝ ոչ թե հանուն Հայաստանի (նկատի ունեմ Հայաստանի Հանրապետություն և Արցախ), այլ հանրապետության։ Ի դեպ, նախաձեռնության էջում ոչ մի բառ չկա Արցախի մասին։ Իսկ, այսպես կոչված, «հանուն հանրապետության», կարգախոսը, հավանաբար համահունչ է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզերին։

Համոզված եմ, որ հնչեցրած հարցերը մնալու են հռետորական և ոչ մի տրամաբանական պատասխանի չեն արժանանալու, լավագույն դեպքում՝ «մենք որ․․․ դուք ո՞ւր էիք, մենք գիտենք ինչ անել, էդ ձեր ․․․», և վիրավորանքներ, հայհոյանքներ և այլն։

Իսկ ես խիստ անհանգստացած եմ, եթե Արցախի հարցում միասնական չլինենք և, ներեցեք, եթե «ատամներով» չպահպանենք Արցախի անկախությունը և եթե առաջնորդվենք «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի թեզերով, ապա հավատացած եղեք, Հայաստանը մոտ ապագայում կվերածվի թուրքական վիլայեթի։

Հ․Գ․ Հայտնի հաղորդագրության մեջ հանդիպման մասին կար նաև «ոչ կեղծ» տեղեկություն․ «Բաբաջանյանը կարևորել է նաև երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կատարումը»: Հայկական բանակում ծառայած և բարձր արդյունքներ գրանցած, ռազմական մեծ փորձառություն ունեցող, ռազմական բարձր մակարդակի փորձագետի հետ նման քննարկումներն իսկապես շատ կարևոր են։

Ավետիք Իշխանյան

Աղբյուրը՝https://168.am/

Ավետիք Իշխանյան Արցախի Հանրապետություն Արման Բաբաջանյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին