«Mediaite» պորտալի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ պետության ղեկավար Դոնալդ Թրամփը հակված է անտեսել Ռուսաստանի դեմ ուղղված ցանկացած մեղադրանք: Գրում է Gazeta.ru-ն:
Մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ իբրև ռուսական ռազմական հետախուզությունը, վարձատրություն է առաջարկել թալիբանների հետ կապված գրոհայիններին (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում ) Աֆղանստանում ամերիկացի զինվորականների վրա հարձակվելու համար, և որ Թրամփը տեղեկացվել է այդ մասին, սակայն ոչինչ չի արել, Փելոսին վրդովմունք է հայտնել:
«Այն պահին, երբ նախագահը լսել է այդ մասին, պետք է ցանկանար ավելին իմանալ, հերքելու փոխարեն, որ ինքը ինչ-որ բան գիտեր», - ասել է խորհրդարանականը:
Նրա կարծիքով՝ Թրամփի «բոլոր ճանապարհները դեպի Պուտին են տանում»:
Փելոսին նաև Թրամփին «Ռուսաստանի համար նվեր» է անվանել՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների գլխավոր դերի թուլացումն ու Գերմանիայում ամերիկյան զորքերի թվի նվազումը: Նրա խոսքերով՝ «այստեղ ինչ-որ բան շատ սխալ է», և դա պետք է ողջամիտ բացատրություն ունենա: