Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում պատասխանել է այն հարցին, թե ինչու իրեն բժշկական դիմակով չեն տեսնում: Գրում է Russian.rt.com-ը։
«Երբ ես հեռավորություն եմ պահպանում, դիմակ կրելու կարիք չի լինում, սակայն երբ այն չեմ պահպանում, օրինակ, երբ գնում եմ գնումներ կատարելու, մենք ակնհայտորեն չենք հանդիպում, հակառակ դեպքում դուք ինձ դիմակով կտեսնեիք», - Reuters գործակալությունը մեջբերում է Մերկելի խոսքերը:
Ընդ որում՝ նա կատակով հավելել է, որ չի ասի, թե որտեղ է գնումների համար գնում:
Մարտի վերջին Մերկելը տնային պայմաններում կարանտինացվեց այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ իրեն թոքաբորքի դեմ պատվաստված բժիշկը կորոնավիրուսով է վարակվել:
Բացի այդ, նա COVID-19-ի դեմ թեսթ էր հանձնել, որի արդյունքը բացասական էր:
Ապրիլի սկզբին Գերմանիայի կանցլերը երկշաբաթյա կարանտինից հետո աշխատավայր էր վերադարձել: